Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 14 մարտի 2013

Օրակարգում և օրակարգից դուրս

Անդրադառնալով Հայաստանում մրցակցային դաշտի բարելավմանն ուղղված ԵՄ «Թվինինգ» ծրագրի արդյունքների ամփոփման համաժողովի մանրամասներին, «Օրակարգը» և «Ազգը» հընթացս ներկայացրել են նաև «Զատկի տոներին ընդառաջ» նկատվող թանկացումների վերաբերյալ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի մեկնաբանությունը: «Հայաստանի Հանրապետությունը» անդրադարձել է Կառավարության աշխատակազմի օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի և Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի միջև երեկ ստորագրված փոխըմբռնման հուշագրին` «Որ բիզնես անելը հարմար լինի»: «Առավոտում» ներկայացվել է անշարժ գույքի կադաստրի համակարգում վերջին տարիների ընթացքում իրականացված բարեփոխումների արդյունքները:
«168 ժամը», նաև «Օրակարգը», շարունակել են ՄԻՊ գրասենյակի հրապարակած 2012թ. տարեկան զեկույցի` Էկոնոմիկայի նախարարության գործունեության ոլորտում մարդու իրավունքների վիճակի մասին հատվածի քննարկումը («Ես գիտեմ, որ դու գիտես», «Ջանքերը էկոնոմիկայում բավարար չեն եղել»), «Ժամանակը»` փորձել հասկանալ, թե «Ինչ և ովքեր են թաքնված դրամի արժեզրկման ետևում», նկատի առնելով որ, «168 ժամի» գնահատմամբ, «դոլարի փոխարժեքը երեկ նոր բարձունք է նվաճել» («Ի՞նչ է կատարվում փոխարժեքի հետ»):
«Ժողովուրդը», կառավարության կայքէջում ծանոթանալով «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայական հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի ղեկավար խորհրդի նիստի մասին տեղեկատվությանը, իր իսկ խոստովանությամբ` չի կողմնորոշվել` «Անիրակա՞ն, թե իրական Հայաստանում ենք»: «Օրակարգը» նշելով, որ լրանում է «Արմավիա»-ին կառավարության կողմից մի շարք թռիչքներ իրականացնելու բացառիկ իրավունքի ժամկետը, գրել է, թե այն «կախվում է օդից», «Ժամանակը»` հավելել, թե ավիաընկերությունը «վերադարձրել է ռուսական SSJ-ն, նոր ինքնաթիռ գնելու մասին չեն մտածում»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ