Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 15 մարտի 2013

Լրահոս-2

Ծառուկյանը մտադիր է Բաղդասարովից գնել «Արմավիան» վերջինիս սնանկացումից հետո, բայց կառավարությունը դեմ է դրան. չնայած շատերն են աչք դրել Հանրային խորհրդի նախագահի աթոռին, բայց Վազգեն Մանուկյանն է շարունակելու պաշտոնավարել («Հրապարակ»). ՊԵԿ նախագահի և վարչապետի աշխատանքային հանդիպումը նախապես ծրագրված է եղել. անհասկանալի է, թե պետբյուջեից ինչու պետք է հսկայական միջոցներ ծախսվեն Սուրբ աթոռում դեսպանություն բացելու համար, կառավարության գնած բիոզուգարանները «տևական ժամանակ է, ինչ չեն շահագործվում» («Ժողովուրդ») և այլն:
Շատ են կառավարության երեկվա նիստի արձագանքները. «CE մակնշումը ՀՀ-ի արտադրողը առայժմ ուղղակիորեն չի կարող կիրառել. հայկական տեխնիկական կանոնակարգերի համապատասխանությունը` ՀՏԿ նշանով» («ՀՀ»), «Ուսանողական վարկերը կհամաֆինանսավորի կառավարությունը», «Տիգրան Սարգսյան. «Միևնույն գույքը տարբեր գնահատողներ էական տարբերություններով են գնահատում» («Ազգ»), «Կառավարությունը վերհիշել է բանկերը և անշարժ գույքը գնահատողներին», «Ուսանողները տրվում են վարկավորման» («Օրակարգ»), «Հայաստանում կներդրվի մասնավոր գերեզմանատների ինստիտուտ», «Արյան բաղադրամասերը օրինական կարգով կտրամադրվեն բժշկական այլ կազմակերպությունների», «Դատավորների ընտրության գործընթացի օբյեկտիվությունը ապահովող երաշխիքները կբարձրացվեն», «Ինչո՞ւ են առևտրային բանկերն աշխատում 3-4 գնահատողների հետ, որոնք որպես կանոն խիստ ցածր են գնահատում գրավադրվող գույքը. անշարժ գույքի շուկայում առկա խնդիրները բարձրաձայնել է վարչապետը» («Հայացք»):
«Հայոց աշխարհը» գրել է, որ վերջին օրերին ազգային արժույթի արժեզրկման խորացումը ապրանքային շուկայում «մեծացրել է գնաճային ճնշումը»: «Օրակարգը» հավելել է, թե «դրամի թուլացումը օգնել է կրճատել պետպարտքը» («Արտաքինը ներքինի հետ չի խոսում»), «Իրավունքը» տնտեսագետ Աշոտ Թավադյանի հետ փորձել է բացահայտել «Դրամ-դոլար փոխարժեքի փոփոխման հնարավոր տարբերակները», «Հայկական ժամանակը»` հայտարարել, թե «դրամի շոշափելի արժեզրկման միտումը», ըստ «բանկային համակարգին մոտ կանգնած» իրենց աղբյուրների, «երկրում արտարժույթի ծավալների նվազման հետևանք է» («Փողերը տանում են»):
«Իրատես դե ֆակտոն» «ՀԲ-ի ասածը նորությո՞ւն էր» հրապարակման մեջ անդրադարձել է «բանկերի ու տնտեսության փոխհարաբերություններին», մասնավորապես բանկային տոկոսադրույքների հիմնախնդրին և հարցրել. «բանկերը ծլում-ծաղկում են, իսկ տնտեսությո՞ւնը»:
«Ժողովուրդը» 2013թ. հունվար ամսվա տնտեսական ակտիվության վերաբերյալ ԱՎԾ հրապարակած տվյալների վերլուծությունը պարզապես վերնագրել է «Կոյուղին` արդյունաբերական արտադրանքի ծավալում», «Իրավունքը»` փորձել հասկանալ ու ներկայացնել, թե արդյո՞ք համապատասխան պետական կառույցները պատրաստ են սպասվող ջերմաստիճանի կտրուկ բարձրացման անցանկալի հետևանքներին, ի մասնավորի` «խոստացված հեղեղին»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ