Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 16 մարտի 2013

Կառավարություն ձևավորելու արվեստը

Մամուլը շարունակում է հրամցնել նոր կառավարության ձևավորման իր տարբերակները («168 ժամ», «Ժողովուրդ»): «Առավոտը» փոխանցում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի առաջարկը. կառավարությունում կատարել կառուցվածքային և կադրային փոփոխություններ` «եթե նախարարական պորտֆելները ճիշտ բաշխվեն, ապա վարչապետի փոփոխության կարիք չեմ տեսնում»: Մեկ այլ կառավարություն կազմելու մտադրություն է հայտնում ընդդիմությունը` «Ազատության հրապարակում կձևավորվի կառավարություն» («Հրապարակ»): Այս պահին կարծես կարևորություն չտալով այդ հարցին, «Գոլոս Արմենիին» ՀՀ նախագահին առաջարկում է երկրի նորացման և արդիականացման ծրագիր, որն իրագործողի անունը «ոսկե տառերով կգրվի մեր պատմության մեջ»:
Տարածքային կառավարման խնդիրներին են անդրադառնում «ՀՀ»-ն («Վերաբերմունքը պետք է փոխվի. համայնքներն ինչո՞ւ լիարժեք չեն օգտվում բյուջեն համալրելու հնարավորությունից») և «Հրապարակը» («Չկա համայնք, ուր խախտում արձանագրված չլինի»):
«Գոլոս Արմենիին» պարենի արտադրության խնդրի վերաբերյալ հարցազրույց է արել պրոֆեսոր Ալեքսեյ Գոլուբևի հետ, անդրադարձել Երևանի կենտրոնի օրենքի հիմնադրույթներին, որոնք հաստատվել են կառավարության նախորդ նիստում:
«Ազգը» արձագանքել է տաքսի ծառայությունների ոլորտի հիմնախնդիրներին և կառավարությունում քննարկվող փոփոխությունների առիթով «տաքսիների ներկայացուցիչների» դժգոհությանը` «Ո՞ւմ համար եք անում հեշտացումը»: «Ժողովուրդը» գրել է, թե «թեև մեզ մոտ պաշտոնյաները համեմատաբար ցածր աշխատավարձ են ստանում», այդուհանդերձ «նրանց մեծամասնությունը դրանով չէ որ ապրում է» («Ինչպե՞ս ապրել պաշտոնական աշխատավարձով»), «Հայոց աշխարհը»` փորձել բացահայտել, թե «Ինչո՞ւ են բանկերը գերադասում աշխատել 1-2 գնահատողի հետ»:
«ՀՀ»-ն մանրամասներ է ներկայացրել Թաթուլ Մանասերյանի երեկվա ասուլիսից («Տնտեսությունը կարող է աճել տարեկան 10-11 տոկոսով, սակայն դրա համար անհրաժեշտ է ռեսուրսների ճիշտ տնօրինում»), «168 ժամը» հիշեցրել է Թ. Մանասերյանի կողմից ՀՀ նախագահի նախկին թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագրի քննադատությունը և նրանց «ֆեյսբուքյան հակամարտությունը» («Ինչո՞վ կավարտվի տնտեսագետների պատերազմը»):
«Ազգը» ներկայացրել է «Օմբուդսմենի պատասխանը իր տարեկան զեկույցից վրդովված պետական պաշտոնյաներին»:
Ջավախահայության խնդիրների վերաբերյալ Վրաստանի նոր կառավարության քաղաքականությունն են լուսաբանում «Ազգը» և «Նովոյե վրեմյան». այս վերջին թերթը նաև մի ամբողջ էջ է նվիրել Թիֆլիս-Թբիլիսիի քաղաքապետներին, որոնք գրեթե բոլորը հայ են եղել:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ