Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 20 մարտի 2013

Կառավարությունը և օլիգարխիան

ՀՀ նախագահի ամսի 18-ի մամուլի ասուլիսը տվեց շատ` այդ թվում և նոր կառավարության կազմին և օլիգարխիային վերաբերող հարցերի պատասխանը: Դրան տպագիր մամուլն անդրադարձել է հետևյալ կերպ. «Իրավիճակը Սերժ Սարգսյանի աչքերով», «Ինչո՞ւ է նախագահը կրկնում նախկին վարչապետին» («Օրակարգ»), «Վարչապետի թեման Հայաստանում փակված է», «Օլիգարխներն իրենց բիզնեսով զբաղվելու ժամանակ չունե՞ն» («Ժամանակ»), «Էլի խոսեց թվերով» («ՀԺ». այս թերթը չի դավաճանել նյութը թվախեղդ անելու և դրանից միայն իր պատկերացումներին համապատասխանող ենթադրության-եզրակացության հանգելու ավանդական սկզբունքին):
«Ազգի» տնտեսական վերլուծության հիմք է դարձել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարային ծրագիրը. «10 հազար դոլար 1 շնչին ընկնող ՀՆԱ Հայաստանում. իրատեսակա՞ն, թե՞ անհասանելի ցուցանիշ 2025-ին»: «Ռեսպուբլիկա Արմենիան» իր հոդվածներից մեկի վերնագիրը ձևակերպել է հետևյալ կերպ. «Բանկերի և բիզնեսի շահերի հատման կետում», իսկ «Օրակարգի» զրուցակից ՀԲՄ նախագահ Աշոտ Օսիպյանը քննարկում է հետևյալ հարցը. «Բազել-3-ը գալիս է Հայաստան. պատրա՞ստ ենք դիմավորելու»: Այս նույն թերթի կարծիքով, չնայած ֆրանսիական Կարֆուրի մուտքը Հայաստան ողջունել են վարչապետը և այլ բարձր պաշտոնյաներ, առևտրային այս ցանցի գործունեության հեռանկարը «շարունակում է անորոշ մնալ»: Իր երկու հրապարակմամբ «Ժամանակն» անդրադառնում է Հայաստանի գիտության և գիտնականների խնդիրներին, ինչպես նաև պնդում, որ «վերջին շրջանում ՊԵԿ-ը հսկողությունը հասցրել է այն աստիճանի, որ դա կարելի է որակել որպես ճնշում»:
«Առավոտը» տպագրել է ընդարձակ ռեպորտաժ` նվիրված սիրիահայերի առօրյային` «Վերադարձ ընդմի՞շտ, թե՞ ժամանակավոր տանիք Հայաստանում»:
«Ժողովուրդը» հակիրճ անդրադարձել է ԱԺ հայտարարությունների ժամին վարչապետի հասցեին հնչած անհիմն մեղադրանքին և այն բարձրաձայնած տիկնոջ` մամուլում ստացած համարժեք պատասխանին:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ