Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 21 մարտի 2013

Սպասումներին ընդառաջ

Բուռն է մամուլի արձագանքը երեկվա ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին. «Տիգրան Սարգսյան – ԲՀԿ բախումը հետաձգվեց» («168 ժամ»), «Հեղափոխությունը սկսվում է մտածողության հեղափոխությունից. այդպիսի դրսևորումներ, սակայն, ՀՀ վարչապետն առայժմ չի տեսնում» («Հայաստանի Հանրապետություն»), «Վարչապետը չի գնա Րաֆֆիի հանրահավաքին» («Օրակարգ»), «Այս կառավարությունը վերջին անգամ էր Ազգային Ժողովում» («Ազգ»), «Վատ տեղ տանող ճանապարհ» («Հայկական ժամանակ»):
«Ժամանակը» գրել է, թե «նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նկատելիորեն կոշտացրել է հայտարարությունները» («Գարուն է, և «Բարգավաճ Հայաստանի» սիրտը կրկին վարչապետ է ուզում»): Երկու այլ հրապարակումներում թերթը քննության է առել «ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի «հերթական հարցազրույցի» և գազի թանկացման հնարավորությունն ու ժամկետը:
«168 ժամը» նոր կառավարության ձևավորման և ենթարկվող փոփոխությունների վերաբերյալ տեսակետներն արծարծել է «Հինգ տարի անց» հոդվածում:
«Օրակարգը» արձագանքել է Հայաստանում խորհրդարանական (2012 թ.) և նախագահական (2013 թ.) ընտրությունների վերաբերյալ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի երեկվա հայտարարությանը` «Տասնհինգ պատվիրան Բրյուսելից», «168 ժամը» և «Ժամանակը»` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության խնդրի քննարկման առիթով բարձրացված մի շարք հիմնահարցերի:
«Օրակարգը» գրել է, թե «գործարարները նախընտրել են եկամտային հարկը հունվարին վճարել փետրվարի փոխարեն» («Կանխավճարելով ցուցանիշները»): Մի այլ հրապարակման մեջ թերթը (նաև «Հայոց աշխարհը») անդրադարձել է տնտեսության այս տարվա առաջին երկու ամիսների օպերատիվ ցուցանիշներին («Ընտրությունները խթանել են աճը. հունվար-փետրվարին տնտեսական ակտիվությունն ավելացել է 80%-ով»): «Հայկական ժամանակը» շարունակել է կառավարության մշակած «2012-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի» քննարկումը: Մի այլ հրապարակման մեջ թերթը ներկայացրել է «կարճոտն» մեկնաբանություն Կիպրոսի բանկային համակարգում ծայր առած ֆինանսական ճգնաժամի մասին, նկատի ունենալով հայաստանյան բանկային համակարգում «կիպրական ծագմամբ ներդրումների» ծավալը:
«Ժողովուրդը» արձագանքել է «մասնավոր գերեզմանների ներդրման գաղափարին»` «Գերեզմանատունը դարձնում են բիզնեսի միջոց», «Ժամանակը» գրել, թե իբր «հայաստանյան կառավարությունը վերջնականապես մերժել է գիտության ֆինանսավորումն ավելացնելու բոլոր պահանջները» («Հայկական գիտությունը` չինական պատի առաջ»): «Օրակարգը»` անդրադարձել «Հյուսիս-Հարավ» ծրագրում կատարվող փոփոխությանը («Հյուսիսը փոխել են Հարավի. նոր դոնորը վերանայել է ծրագրում կառավարության առաջնայնությունները»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ