Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 22 մարտի 2013

«Ախչի, տեսա՞ր ինչ եղավ…»

Մոտավորապես այս բնույթի ու բովանդակության զրույց է տեղի ունեցել «Ժողովուրդի» և ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղարի միջև: Թեման գրեթե հավերժական է` վարչապետի պաշտոնանկությունը: Նախագահի հայտնի ասուլիսից հետո խնդիրը փակվեց, մի բան, որ պատրաստ չէ ընդունել մշտապես «ժողովրդի կողքին կանգնած» այս կուսակցությունը: Սակայն իներցիայի օրենքը գործում է, սրերը` ճիշտ է` բթացած, բայց դեռևս ճոճվում են: «Իրավունքի» տեղեկությամբ ֆեյսբուքում վարչապետի հասցեին վարկաբեկիչ նյութ հրապարակող հեղինակը կարող է ստանալ «20-50 հազար դրամ, իսկ կծու «քոմենտները» վճարվում են հատը 1000-2000 դրամով»: Պատգամավոր Մարգարիտ Եսայանը «որոշ քաղաքական ուժերի ջահելներին հորդորում է, որ իրենք իրենց կարողանային տեղավորել քաղաքական էթիկայի և համամարդկայնորեն ընդունված քաղաքավարության կանոնների շրջանակում և չփորձեն պատվիրված և չարացած գնահատականներ հնչեցնել ՀՀ վարչապետի հասցեին» («Առավոտ»), բայց սովորաբար նման գործելակերպի հեղինակները լսողական խնդիրներ նույնպես ունենում են: Երևույթը «Հրապարակն» անվանում է «Առճակատում ՀՀԿ-ԲՀԿ երիտգվարդիականների միջև», իսկ «Դե ֆակտո իրատեսը» իրերը կոչում է իրենց անունով` «Քյաբաբնոցներից» և «փթիրի» մշակույթից զատ, կա նաև բարձրաճաշակ արվեստ»:
«Ժողովուրդը» նախագահի այն կարծիքի վերաբերյալ, որ նախարար դառնալու համար ժամանակ է պետք, դիմել և պատասխան է ստացել մի շարք նախարարներից, «Հայաստանի զրուցակիցը» գնահատում է «ստվերային կառավարության» գաղափարը, «Օրակարգը», «Ազգը» և «ՀԺ»-ն անդրադառնում են կառավարության վերջին նիստում քննարկված հարցերին:
«Ռեսպուբլիկա Արմենիա»-ի հրապարակումներից մեկը վերաբերում է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, մյուսը` Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հայտարարությանը` «ԱՊՀ տարածքում գազի լավագույն գինը կլինի Հայաստանում»: Հունվար-փետրվար ամիսների մակրոտնտեսական ցուցանիշների ԱՎԾ հրապարակմանը երեկվա կառավարության նիստում վարչապետի անդրադարձին «Օրակարգն» արձագանքել է «Աճ` շինարարության հույսին. ոլորտը գործադիրը նախատեսում է խթանել պետական ծրագրերի միջոցով», «Ազգը»` «Վարչապետը ուրախ է արդյունաբերության աճի և մտահոգ` շինարարության անկման համար» հոդվածներում: «Իրատես դե ֆակտոյի» հետ զրույցում ԱԺ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը ներկայացրել է տնտեսական իրավիճակի վերաբերյալ գնահատականներ` «Եկեք ոչ թե հայտարարությունները մեկնաբանենք, այլ երևույթը վերլուծենք և սթափ մոտենանք խնդրին»:
«Ընդդե՞մ, թե՞ հանուն տաքսիստների» հարցրել է «Հայաստանի զրուցակիցը» և նշել, թե «օրենսդրական փոփոխությունների» պատճառով տաքսիստների բողոքը շարունակվում է». «Հայացքը»` ներկայացրել է տեսակետներ «Բազմազավակ ընտանիքների աջակցության և բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» օրենքի նախագծի մասին («Բազմազավակ ընտանիքներն էլ՞ կլքեն Հայաստանը»):
«Հայաստանի Հանրապետությանը» հետաքրքրել են Եվրամիության «Թվինինգ» ծրագրի շրջանակներում ՀՀ Գյուղատնտեսության նախարարության պատվիրակության այցը Դանիա («Հայաստանին հետաքրքրում են արտադրական տեխնոլոգիաները») և բուսասանիտարիայի ոլորտի հիմնախնդիրները, «Ժողովուրդին»՝ այն, որ «արդեն սկսվել են սիբիրախտի դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումները», ի տարբերություն նախորդ տարվա: «Հրապարակի» հետ զրույցում Քաղաքաշինության նախարարը հույս է հայտնել, որ «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրինագիծը «կկարգավորի փոքր կենտրոնը կառուցապատելու մոլուցքը»: «Հայոց աշխարհը» մտահոգություն է հայտնել, որ «դոլարի գինը շարունակում է բարձրանալ»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ