Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 23 մարտի 2013

Հնարավորի և անհնարի սահմանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված Ռաֆֆի Հովհաննիսյանի երեկվա նամակին օրվա մամուլն արձագանքել է առանձնակի հետաքրքրությամբ. «Րաֆֆի Հովհաննիսյանը ճանաչեց Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը» («168 ժամ»), «Րաֆֆի Հովհաննիսյանը հնարավորություն է տալիս Սերժ Սարգսյանին նախագահ լինել» («Առավոտ») և այլն։
«Հրապարակը» քննության է առել նախագահի ելույթի առանձին հատվածներ («Նախագահը պաշտպանեց հարուստներին), «Ժամանակը» նշել է, թե իբր Հանրապետական կուսակցության ներսում «արդեն ակնհայտ է», որ «լարված են և իրարից տարբերվում են… առանձին թևերի գործունեությունը», «Առավոտը»՝ փոխանցել մայրաքաղաքի ավագանու ընտրության մասին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի դիտարկումները։
«Հայաստանի Հանրապետությունն» անդրադարձել է Սոցներդրումների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին («Իրականացվել է 263 ծրագիր»), նաև մի այլ հոդվածում նշել, որ շարունակվելու է կառավարության աջակցության ծրագրի իրականացումը գյուղատնտեսության ոլորտում։ «Ժողովուրդը» «պոպուլիստական խոսքեր» է որակել Քաղաքաշինության նախարարի դիտարկումը, որ «վարչապետի հետ ճարտարապետների հանդիպման ընթացքում հնչեցված մտահոգություներն են հանգեցրել փոքր Կենտրոնի կառուցապատման կարգավորման լրացուցիչ իրավական լծակներ ստեղծելուն», մի այլ հրապարակման մեջ էլ գրել, որ «վերջին օրերին քաղաքական թմբիրից արթնացած ԲՀԿ-ն որոշել է հիշեցնել իր մասին… «գրոհելով» … վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա»։
«Հրապարակում» տպագրված «Ինչո՞ւ են դժգոհում տաքսու վարորդները» հոդվածում ներկայացվել են ոլորտում իրականացվող փոփոխություններից սպասվող դրական կոնկրետ արդյունքները։ «Հայկական ժամանակը» տնտեսության ամենահրատապ հիմնահարցերից մեկը համարել է այն, թե «ինչո՛ւ է արժեզրկվում դրամը» և փորձել մեկնաբանել։ «168 ժամը» փոխանցել է ԱԺ խորհրդարանական Լյուդմիլա Սարգսյանի տեսակետը, թե եթե տնտեսությունում «7 տոկոս աճ գրանցած լինեին, մեր ազգաբնակչությունը դա կզգար իր կենցաղում»։ «Ժամանակը» առկա տնտեսական հիմնախնդիրների մասին զրուցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Վալերի Ռազլոգի հետ՝ «Օֆշորային գոտիների դերը պետք է նվազի»։

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ