Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 26 մարտի 2013

Հարցումների լաբիրինթոս

Դարձյալ հարցում է արվել, դարձյալ զեկույց է հրապարակվել` այս անգամ «Եվրամիության հետ հարևանության ծանրաչափ» խորագրով: Պատկերացնո՞ւմ եք` հայաստանցիների մոտ 60 տոկոսը «դժգոհ է ներկա տնտեսական վիճակից», իսկ 67 տոկոսը «նշել է, որ գոհ է իր ներկա կյանքից» («ՀԺ»): Կրկին նոր կառավարության ուրվականն է շրջում մամուլի էջերում` «Իրավունք» («Նոր կառավարությանը սպասելիս»), «Ժամանակ» («Հետևը սուր, դիմացը` ջուր. ի՞նչ անի Ծառուկյանը»). չնայած այս վերջին հարցը հռետորական է թվում, քանի որ անցած շաբաթ «ծառուկյանական հեռուստաալիքը» Աբովյանի բնակիչների շուրթերով վարչապետին վարկաբեկելու հերթական գործողությունն է անցկացրել («Գոլոս Արմենիի»): Համացանցում հայտնված գրառումներից մեկն է ներկայացնում «Նովոյե վրեմյան». «Մինչ այժմ երբեք չեմ հետաքրքրվել Տիգրան Սարգսյանի անձով: Կարդացի նրա 2008թ. հոդվածը: Չեմ թաքցնի` տպավորված եմ, և ոչ այն պատճառով, որ համաձայն եմ նրա գրածին. ես հաճելիորեն տպավորված եմ, որ մենք պետական մտածողությամբ օժտված վարչապետ ունենք, ով մտածում է թեկուզ վիճելի, բայց ռազմավարական կատեգորիաներով»:
Պետություն-գիտություն հաճախ կնճռոտ հարաբերության տարբեր կողմերն են քննարկում «Գոլոս Արմենիին», «168 ժամը»:
Էստոնացի հանրային կապերի մասնագետ Մեելիս Կուբիթսը ինքնատիպ ակցիա է նախաձեռնել` «Բոլորը Երևան են գնում». այն տեղի է ունենալու ս.թ. հունիսին և, իհարկե, ունի հստակ զբոսաշրջային ուղղվածություն: «Նովոյե վրեմյան» «Կոմսոմոլկայից» արտատպել է Կուբիթսի հարցազրույցը:
«Առավոտում» հրապարակված «Բնակարանաշինություն` սոցիալական շեշտերով» հոդվածում ներկայացվել են երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով իրականացվող պետական գործընթացները: Ըստ «Իրատես դե ֆակտոյի» կառավարության 2012-2025 թթ. հեռանկարային ռազմավարական ծրագրի նկատմամբ «շատ տնտեսագետներ թերահավատ են», քանի որ «բարդ է միանգամից կանխատեսել տասը տարիների համար տնտեսական դեմոգրաֆիկ սոցիալական զարգացումների մի ամբողջ շղթա» («Գործարար միջավայրն առողջ չէ, գործարարն էլ ճնշված է»):
«Առավոտը» և «Օրակարգը» նշել են Քաղաքաշինության նախարարության գործունեության վերաբերյալ ՄԻ պաշտպանի զեկույցում ներկայացված թերացումները: Վերջինս մի այլ հրապարակման մեջ նաև հայտարարել է, թե «դրամը երեք շաբաթում արժեզրկվել է 2%-ով», որին «Ժամանակը» արձագանքել է «Փախչում են ոչ միայն մարդիկ» հոդվածում` հայտարարելով, թե իբր «իրականում տնտեսական վիճակը աղետալի է»: Նկատի ունենալով երթևեկության կանոնների խախտման համար անցյալ տարվա ընթացքում վճարված գումարի չափը (ավելի քան 6 մլրդ դրամ), «Հայկական ժամանակը» «սրախոսել» է, թե Ոստիկանությունը կարող է դասվել «ամենահաջողակ բիզնես կառույցների շարքը» («Արդա՞ր է արդյոք վաստակդ»): «Օրակարգը» տեղեկացրել է, որ խորհրդարանը քննարկում է ԱՊՊԱ ոլորտում օրենսդրական փոփոխությունների փաթեթը («ԱՊՊԱ առանց կտրոնի»), «Ժողովուրդը» նկատել, թե «6 ամիսը մեկ օրենք են փոխում»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ