Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 27 մարտի 2013

Գիտնականների կառավարությունը

Տեղեկացնելով, որ երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանրությանն է ներկայացրել իր թեկնածուական ատենախոսությունը` «Լոլիկի տեղական և ներմուծված սորտերի ու հիբրիդների ագրոկենսաբանական և քիմիատեխնոլոգիական առանձնահատկությունները», «Ժամանակը» անուն առ անուն թվարկել է այն նախարարներին, ովքեր գիտական կոչում ունեն: Կոչում չունեցողները ևս թվարկված են, և նրանց շարքում սխալմամբ հայտնվել է պաշտպանության նախարարը, ով բոլորովին վերջերս է պաշտպանել իր թեկնածուական ատենախոսությունը: Կառավարության բարձր ինտելեկտը վկայող մի փաստ էլ արձանագրել է «Ժողովուրդը». «ՀՀ պետական բյուջեի եկամուտների օգտագործման բարելավման ուղիները» թեմայով ատենախոսություն և մի քանի գիտական հոդված է հրապարակել» քաղաքաշինության նախարարը: Ամեն դեպքում, «ՌԱ»-ի հոդվածագիրն էլ է հավաստել, որ «Գիտությունը երկրի զարգացման հզոր գործիք է»:
Վարչապետի ձեռքերն արձակելու` իմա՛ մեծ լիազորություններ տալու Վազգեն Մանուկյանի առաջարկը չէր կարող տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չտալ. այսօր խնդրին անդրադարձել է «Ժողովուրդը»` «Ո՞վ է կապել ՀՀ վարչապետի ձեռքերը»: Նոր կառավարության և Երևանի ավագանու ընտրության նախօրյակին ԲՀԿ-ի «վերսկսած գրոհները, մասնավորաբար, վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ» ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը բացատրել է «քաղաքական սրացման, քաղաքական գործողությունների ակտիվացման» պարագայով («Առավոտ»):
Կառավարության վաղվա նիստի օրակարգային հարցերից «Առավոտին» հետաքրքրել է Հայաստան-Սլովենիա բեռնափոխադրումը դյուրացնելու, «Օրակարգին»` Երևանի Այվազովսկու անվան փողոցի նորոգումը «պոստ ֆակտում» ֆինանսավորելու նախագծերը: «ՌԱ»-ն ծավալուն հոդվածով անդրադարձել է տեսչական ոլորտի բարեփոխման ընթացքին, «Ժամանակը»` փոխանցել «կրեմլյան փորձագետ» Սմբատ Կարախանյանի մտորումները. «ՀՀ-ն պետք է խնդրի մաքսային միությանն անդամակցելու համար», «ՀՀ»-ն` լուսաբանել օսկարակիր ռեժիսոր Թերենս Ջորջի այցելությունը մանկավարժական համալսարան:
«Ֆերոմոլիբդենի արտադրությունն աճել է» («Ազգ») և «Արտադրանքն իրացվել է Եվրոպայում» («Հայաստանի Հանրապետություն») հրապարակումները ներկայացրել են «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ընկերություն վարչապետ Տիգրան Սարգսյանի այցի մանրամասները: «Օրակարգը» նախ տեղեկացրել է, որ ԿԲ-ի խորհուրդը «հերթական անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%», հետո էլ, մի այլ հրապարակման մեջ, հայտարարել, որ «բանկային համակարգը շարունակում է չվստահել ազգային արժույթին», «բանկերը նախընտրում են դոլարը` այդ կերպ «արտարժութային հիմնական ռիսկերը տեղափոխելով վարկառուների ուսերին»:
«Որտե՞ղ եք, անասուններ» «յուրօրինակ» խորագրով հրապարակման մեջ «Հայկական ժամանակը» «մեղմ ասած` կասկածելի է» որակել երկրում անասնագլխաքանակի աճի վերաբերյալ ԱՎԾ երեկվա հրապարակումը: «Հայոց աշխարհը» շինարարության աճի տեմպերի նվազման պատճառներին իր անդրադարձում առաջարկել է ոլորտում իրականացվող պետական ծրագիրն «ուղղել բնակարանների մատչելիության ապահովմանը` համապատասխան մեխանիզմների մշակմամբ»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ