Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 28 մարտի 2013

Լրատվամիջոցների դիտարկումների շրջանակը

«DOING Reforms. Կառավարությունը շարունակում է բարելավել բիզնես միջավայրը», - գրել է «Գոլոս Արմենիին», անդրադառնալով նախորդ երկու տարիների ձեռքբերումներին և 2013 թվականին իրականացվող միջոցառումներին: Թերթի մեկնաբանի կարծիքով ծրագրված քայլերը կյանքի կոչելու պարագայում Հայաստանը ևս մի քանի կարևոր քայլ կկատարի Doing business-ի գնահատման սանդղակում, իսկ դա կնշանակի, որ «գործարարությամբ զբաղվելը Հայաստանում դառնում է ավելի դյուրին և հաճելի…»: «168 ժամում» հրապարակված հոդվածում նշվել է Ազգային մրցունակության հիմնադրամի ծրագրով Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի կառուցման «մեծ թափով առաջ գնացող» աշխատանքների մասին:
«Ժողովուրդը» («Մնաց անվտանգությունը նվիրեն ՍՊԸ-ներին») և «Օրակարգը» («Էկզոտիկայի շարքից. գործադիրը կանխում է կրկնակի հարկումը Մալայզիայի հետ») անդրադարձել են կառավարության այսօրվա նիստի օրակարգի հարցերի:
«168 ժամը» արձագանքել է Եվրամիության կողմից «շրջանակաձև միգրացիային և վերաինտեգրմանը» աջակցելու նպատակով Հայաստանին ֆինանսական աջակցության տրամադրման իրողությանը` «1 միլիոն եվրոյով` 1 միլիարդ եվրոյի գործ», «Օրակարգը» ներկայացրել է «Արմինֆո» գործակալության հետ Ernst & Young աուդիտորական գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Էրիկ Հայրապետյանի հետ զրույցը` «Ներդրողն ուզում է վստահ լինել, որ իր ներդրումներին վտանգ չի սպառնում», «Ժամանակը»` փոխանցել գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի և «Գինեգործների ակնկալիքը նոր կառավարությունից` «կանգնեք գինու կողքին»:
Տաքսի ծառայության ոլորտում նախատեսվող նոր փոփոխությունների և կառավարության որոշման դեմ վարորդների բողոքի ակցիային իր անդրադարձը «168 ժամը» խորագրել է «Քնից զարթնում` նոր օրենք են գրում», «Հայկական ժամանակը» թե` «ԲՀԿ-ի ակցիան տապալել է»` նկատի ունենալով վարորդների հետ Տրանսպորտի և կապի նախարարի հանդիպումը և համապատասխան փոփոխությունների ըստ ամենայնի մեկնաբանությունը:
«Ազգը» և «Օրակարգը» ներկայացրել են լրագրողների հետ Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի երեկվա հանդիպումից մանրամասներ («Սևանա լճի մակարդակը շարունակելու է բարձրանալ» և «Սևանը ծփում է Արարատյան դաշտում»): «Հայոց աշխարհը» տեղեկացրել է, որ «գազի ներքին սակագինը կմնա անփոփոխ», «Հայկական ժամանակը»` փոխանցել Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի հայտարարությունը, թե «Զատիկի տոնի հետ կապված սպառողական զամբյուղի անհրաժեշտ ապրանքները 10 տոկոսի սահմաններում է թանկացել»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ