Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 29 մարտի 2013

Օգնականների ժամանակը

 Զարմանալու հատկությունը կորցնելու եզրին հայտնված մեր հասարակությունը նույնիսկ չէր կարող երևակայել, որ վրա է հասնելու… օգնականների ժամանակը, երբ այս խառնիճաղանջ «երիտների» հետևում են թաքնվելու ոչ միայն պաշտոնյաները, այլև կուսակցության տարբեր, երբեմն` մանր տրամաչափի «գործիչները»: Եվ ահա օգնականները «փողոցային բառապաշարով» գրավոր տեքստեր են տարածում վարչապետի և այլոց մասին, ինչն, օրինակ, չի ընդունում ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը. «Ես չեմ ընդունում, և նման տեքստեր չեմ կարդում» («Իրավունք», «Հրապարակ»): Նշված երևույթի հետևում, «Դե ֆակտո իրատեսի» վկայությամբ, կանգնած է հայկական տխրահռչակ օլիգարխիան, մասնավորապես` «թիվ մեկ օլիգարխի կուսակցությունը, որը ոչ մի կերպ չի ցանկանում, որ Գագիկ Ծառուկյանը կորցնի «իր մենաշնորհները» («Օլիգարխիան` սեղմված օղակում»): Ի դեպ, «Ժամանակը» հատ-հատ ցույց է տալիս Ծառուկյանի երևանյան այն կիսակառույցները, որոնք «փչացնում են Երևանի տեսքը»: «Հրապարակը» հեռուն է նայում` դեպի 2018-ի մատույցները և սուր աչքով տեսնում, թե ում կուզենար թողնել ՀՀ նախագահն իր պաշտոնը` «Սենսացիա, լեզվի սայթաքում, թե համաձայնեցված գաղտնազերծում»;
Եվ ահա տպագիր մամուլը «հուշիկ քայլերով մոտենում է» Պ.Հայրիկյանին արտասահմանում բուժելու գումար տրամադրելու կառավարության որոշմանը` «Ժողովուրդ», «Օրակարգ», «Իրավունք», «Հրապարակ», «ՀԺ»: Հաջորդը ուղևորափոխադրման թեման է` «Կառավարությունը համոզվա՞ծ է, թե՞ համոզում է» («Դե ֆակտո իրատես»), «Տաքսիները տրվեցին կարգավորման. գործադիրը հաստատեց բողոքի ալիքի տեղիք տված օրենսդրական փաթեթը» («Օրակարգ»), «Տաքսի ծառայությունների ոլորտում փոփոխություններ կլինեն. գործադիրը գործի է դնում «գիլյոտինի ծրագիրը» («ՀՀ»), «Տաքսիների փոփոխություններն ընդունվեցին, մտահոգությունները մնացին. կնվազի՞ ստվերն ու կկարգավորվե՞ն հաշվիչները նոր կարգի գործելուց հետո» («Ազգ»):
Կառավարության ձեռնարկած բուհական կրթության ոլորտի բարեփոխման ընթացքին է նվիրված «Հրապարակում» տպագրված «Ուշադրության առանցքում կրթությունն է» հոդվածը:
«ՀԺ»-ն անդրադարձել է Կոնդի բնակիչների երեկվա բողոքի ակցիային, «Դելովոյ էքսպրեսը»` Վլադիմիր Մովսիսյանի ասուլիսին:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ