Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 30 մարտի 2013

«Արմավիայի» անկումը

Եվ այսպես, Հայաստանի ազգային ավիափոխադրողի թևերը հոգնեցին, Հայաստանի ճախրող գույները խամրեցին, և նա վայր ընկավ: Սրա բացասական հետևանքները ոչ միայն ֆինանսատնտեսական են, այլև քաղաքական ու բարոյական: Կարելի է ասել` մամուլը վհատված է. «Ավարտվեց «Արմավիայի» դարաշրջանը» («Հրապարակ»), «Արմավիան» պետությանը գցել է «թավանի» տակ» («168 ժամ»), «Ինչո՞ւ սնանկացավ «Արմավիան» («Ազգ»), «Ինչո՞ւ է սնանկացվում «Արմավիան», «Որքա՞ն պարտք ունի «Արմավիան» («Ժամանակ»), «Բաղդասարովը պարտքերը թողնում է պետության վրա», «Արմավիան» փախչում է («Ժողովուրդ»):
«Ժողովուրդը» նաև ուշադրություն է հրավիրում այն իրողության վրա, որ երկրում նվազել են օտարերկրյա ներդրումները, «Գոլոս Արմենիին» ցանկանում է, որ նոր կառավարության կազմը հաստատելիս ցուցաբերվի «գոնե մի պտղունց տրամաբանություն». այս թերթը, պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանի խոսքով, բացատրում է, թե ինչպես լուծել Հայաստանի առողջապահության ոլորտի խնդիրները` «կառավարության և խորհրդարանի անդամներին պարզապես պետք է արգելել արտասահմանում բուժվել»:
«Ազգը» ավետել է, որ «Կարֆուրը» կբացվի տարեվերջին», «ՀԱ»-ն` որ դրամի թուլացման հետևանքով «մեծացել է գնաճային ճնշումը», «ՄԻՊ»-ն էլ հրապարակել է իր տարեկան զեկույցը, «Ժամանակը», հույսը կտրելով, որ «կբռնացնի» ԿԲ նախագահին, վերջինիս ուղղված հարցերը հրապարակել է ի տես ամենքի:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ