Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 2 ապրիլի 2013

«Արմավիայի» անկումը - 2

Դատելով ըստ ամենայնի, թեման դեռ երկար է մնալու լրատվամիջոցներում: «ՀԱ»-ն և «Գոլոս Արմենիին» տպագրել են նույն հեղինակի` հանրային խորհրդի անդամ Իզաբելա Մուրադյանի «Հայաստանն առանց թևերի» հոդվածը. «ԳԱ»-ն իր կողմից ավելացրել է մի նյութ ևս` «Արմավիաաղետ»: Տպագիր մամուլը շարունակում է ազգային ավիափոխադրողի անկման պատճառների փնտրտուքը. «Ինչո՞ւ է սնանկանում «Արմավիան» («Իրավունք»), «Ով է շահում «Արմավիայի» «սնանկացումից», «Չի թռչում ու սնանկ էլ չէ. «Արմավիան» հապաղում է սկսել սնանկացման գործընթացը» («Օրակարգ»), «Արմավիայի» գրասենյակները փակ են» («Հրապարակ»), «Պետությունը` «Արմավիայի» սեփականատե՞ր» («168 ժամ»):
«Ժողովուրդը» քննարկում է ՀՀ նախագահի աշխատակազմին, Ազգային Ժողովին, կառավարությանը տրամադրվելիք բյուջետային հատկացումների չափը, «Օրակարգը»` փոխանցում Ա.Շաբոյանի հավաստիացումը, թե իր ղեկավարած հանձնաժողովը կատարել է վարչապետի հանձնարարությունը և պարզել բանկերի և գնահատողների իրավահարաբերությունները, «ՀԺ»-ն` հայտնում Մայր Աթոռում տեղի ունեցած պատարագի, ինչպես նաև «Արևավիշապ» ցուցահանդեսի որոշ մանրամասներ, «Առավոտը» և «Ժամանակը»` Երևանի քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանի այն պնդումը, թե քրեական գործ պետք է հարուցել ոչ թե Ծածկած շուկայի սեփականատիրոջ, այլ իշխանության նկատմամբ:
Անդրադառնալով 2012թ. տնտեսական վիճակի վերաբերյալ ԱՎԾ հրապարակմանը, «Օրակարգը» հայտարարել է, թե «Կապիտալը խռովել է Հայաստանից», քանի որ «օտարերկրյա ներդրումները 2012թ. կրճատվել են 8,6%-ով», «168 ժամին» մտահոգել է այն, որ «Օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 27,5%-ով», «Հայկական ժամանակին»` «օվշորներից եկող օտարերկրյա ներդրումների ծավալների աճը»: «Հայոց աշխարհը» 2013-ի առաջին երկու ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշները դիտարկել է գործող կառավարության` «իր հետագա պաշտոնավորումն արդարացնելու տեսանկյունից»` «Կառավարությունը կտրուկ ակտիվանում է»: «Օրակարգը» փոխանցել է Եվրասիական զարգացման բանկի «ԱՊՀ մակրոմոնիտոր» հերթական զեկույցում նշված կանխատեսումը, թե «երկրից արտահանվող ապրանքների գների նվազումը համաշխարհային շուկայում բացասաբար կանդրադառնա արդյունաբերության, արտահանման և հարկային եկամուտների վրա»:
«168 ժամը» ներկայացրել է «Ռեգնում» գործակալության հետ Եվրասիական միության կազմավորմանը ՌԴ գործընկեր պետությունների մասնակցության վերաբերյալ հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Լեոնիդ Վարդոմսկու զրույցը, նաև հարցրել` «Հնարավո՞ր է ստեղծել կայսրություն կոնյակի սպառնալիքով»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ