Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 3 ապրիլի 2013

Մամուլի վերջին կադրային «ճշտումները»

Ըստ «Հրապարակի» լուրերի այս անգամ փոխվարչապետի պաշտոնն զբաղեցնելու է Գագիկ Խաչատրյանը, ԿԲ նախագահինը՝ Վաչե Գաբրիելյանը. «Արթուր Ջավադյանի ճակատագիրը» թերթը չի կարողացել պարզել։
«Ռեսպուբլիկա Արմենիան» անդրադարձել է արտահանման զարգացմանը միտված ռազմավարական հիմնախնդիրներին ու կատարված աշխատանքներին՝ «Նվաճումներից դեպի նոր մարտահրավերներ»։ «Հրապարակի» հետ զրույցում ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ողջունել է նվազագույն աշխատավարձի բարձրացման նպատակով կառավարությունում տեղի ունեցող քննարկումները, միաժամանակ նշել, որ դա «հստակ տնտեսական քայլ է, որը կարող է զգալիորեն կարգի բերել եկամտահարկի բլոկը և այդ մասով էականորեն կրճատել ստվերը»։
«Օրակարգը» հիշատակել է ԱՎԾ հրապարակումը (ըստ «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում հունվար-մարտ» տեղեկատվության՝ մարտին 12-ամսյա գնաճը կազմել է 3,4%) և հավելել, որ ԿԲ-ն համարյա չի շեղվել գնաճի կանխատեսումներում՝ 3,5%։ Մի այլ հոդվածում («Օֆշորներից քաշվածը») թերթը տեղեկացրել է, որ «Հայբիզնեսբանկը խնդիրների պատճառով վաճառել է քառորդ բաժնեմասը»։
«Հայկական ժամանակն» այս տարվա առաջին երկու ամիսներին արձանագրված բյուջետային մուտքերին անդրադարձը խորագրել է «Ծիծիլյոնանիշ թվեր», «Օրակարգը» հավելել է, թե «կառավարությունը չի շեղվում զսպողական հարկաբյուջետային քաղաքականությունից», «պետությունը մի կողմից… տնտեսությունից քաշում է դրամական միջոցներ, մյուս կողմից՝ դրանք ծախսերի տեսքով չի ուղղում տնտեսություն»։
Ըստ «Հայոց աշխարհի» թեև «ներդրումների տեսքով արտերկրից Հայաստան մտնող ֆինանսական հոսքերն առաջին հայացքից բավական մեծ են», սակայն «տնտեսության մեջ ներդրողներին փոխարինում են վարկերը»։
«Արմավիա» ավիաընկերության ճակատագրին հետամուտ հրապարակումներում շարունակվում են «նոր բացահայումներ» ներկայացվել. «Սնանկ «Արմավիա»-ն ու բարկացած քաղաքացիները» և «Հայաստանի ավիացիան ուներ փայլուն անցյալ, ունի ծանր ներկա. մի զրկեք նրան ապագայից» («Ազգ»), «Ճիշտ լուծումը» («Հայկական ժամանակ»), «Արմավիա»-ն չի շտապում սնանկանալ» («Օրակարգ»), «Արմավիայի սնանկացմամբ գործազուրկ կդառնան ընկերության մոտ 400 աշխատակիցներ»։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ