Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 4 ապրիլի 2013

Տնտեսության գնահատականը

«Հայոց աշխարհը» և «Հայկական ժամանակը» անդրադարձել են կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված մի քանի հարցերի: «Ժողովուրդը», վկայակոչելով ԱՎԾ հրապարակած տվյալները, նշել է, «Հայաստանի արտաքին պարտքն աճել է», և դրա «առյուծի բաժինը գոյացել է բանկերում»: «Օրակարգը» հավելել է, թե «Գործազրկությունը նվազում է աշխատատեղերի հետ միասին», գործազրկության մակարդակի նվազումն ու զբաղվածության մակարդակի ավելացումը արդյունք է «ոչ թե 7,2% տնտեսական աճի, այլ արտագաղթի», մի այլ հրապարակման մեջ էլ հայտնել իր մտահոգությունը, թե «համաշխարհային շուկայում մետաղների գների անկումը հանգեցրել է Հայաստանում հանքերի ավելի ինտենսիվ շահագործման»:
«Վարչապետը դիմում է կտրուկ քայլերի՞», - հարցրել է «Գոլոս Արմենիին», անդրադառնալով անշարժ գույքի գնահատման ոլորտում առկա խնդիրների, առևտրային բանկերի կողմից դրանց գնահատման ցածր գների վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականներին: Մեկ այլ հրապարակմամբ թերթը հարցազրույցի է հրավիրել Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, հակաճգնաժամային ֆոնդի կառավարիչ Սերգեյ Շատալովին, ում գնահատմամբ «Հայաստանը չի կարելի դասել ցածր վճարունակությամբ թույլ տնտեսություն ունեցող երկրների շարքին, ավելին, Եվրասիական զարգացման բանկը ներդրումային նշանակալի հնարավորություններ է տեսնում Հայաստանում, և մեր գնահատականները համընկնում են միջազգային այլ կառույցների, մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամի կարծիքի հետ»:
Ըստ «168 ժամի» «անցնող շաբաթվա տնտեսական ամենատարօրինակ ու նույնքան կարևոր թեման «Արմավիայի» վախճանն էր`… սնանկացման գործընթացի սկիզբը» («Միկայի անհավանական արկածները»), ինչին իր հերթական անդրադարձը «Ժողովուրդը» խորագրել է «Սնանկ ապահովություն»:
«Հրապարակը» «համադրել» է իր ունեցած տեղեկությունները և եզրակացրել, որ «Ռուսները հետևելու են «Նաիրիտի» գործով» ՀՀ դատախազությունում ընթացող քննության ընթացքին, «Ժամանակը» «ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա» համաշխարհային տնտեսական ճգնաժամի հնարավոր բացասական ազդեցության վերաբերյալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը որակել է «Բորդյուժայի բազմիմաստ ակնարկներ», «168 ժամը»` վերստին անդրադարձել ՌԴ կառավարության «Հայրենակիցներ» ծրագրի տխուր հետևանքներին և ներկայացրել առաջարկություններ:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ