Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 5 ապրիլի 2013

Այդ մոռացված բառը` արհմիություն

Վերջապես ստեղծվել է «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» ՀԿ-ն, որի նպատակը, դատելով նախագահի հարցազրույցից, արհմիութենական շարժման վերականգնումն է («Իրատես դե ֆակտո»): Կա նաև Կառավարության հետ աշխատելու մտադրություն: Խնդրի իրագործումը շատ բարդ է, և ՀԿ նախագահն ինքն է հարց ուղղում թերթին` «Ինչպե՞ս եք պատկերացնում Սամվել Ալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի կամ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում արհմիություն ստեղծելը»:
Կառավարության երեկվա նիստը բուռն ընթացք է ունեցել, և դա արտացոլվել է նաև մամուլի վերնագրերում. «Վարչապետ. «Հայաստանի թիվ մեկ խնդիրը զբաղվածությունն է» («Ազգ»), «Կարծես արձակել են վարչապետի ձեռքերն ու ոտքերը» («Հրապարակ»), «Պասիվից` ակտիվ քաղաքականություն», «Դվինի» գնորդը տույժ-տուգանքի կենթարկվի» («ՀՀ»), «Աշոտյանը չէր տիրապետում հարցին» («Ժողովուրդ»), «Բուռն քննարկում կառավարությունում կառուցապատողների խաբեության ու «պայթած դեպքերի» շուրջ» («Ժամանակ»):
Մեծ արձագանք է ստացել «Գելափի» նոր հարցման արդյունքը. «Նախկին ԽՍՀՄ երկրներից ամենաշատը Հայաստանից են ցանկանում արտագաղթել» («Օրակարգ»), «Ինչպե՞ս են մեկ միլիոնով պայքարելու արտագաղթի դեմ» («Ժողովուրդ»). թեմային առնչվում է նաև «Դելովոյ էքսպրեսի» հարցազրույցը` «Մեզանում ժողովրդագրական հրեշավոր կառուցվածք է ստեղծվել»:
Տպագիր մամուլը չի մոռանում «Արմավիայի» խնդիրը. «Սիբիրը» «Արմավիան» ծաղկեցրեց, Բաղդասարովը կործանե՞ց» («Առավոտ»), «Մեծ փողեր, խաբված ուղևորներ. իսկ ո՞վ է պատասխան տալու» («Իրավունք»), «Ջայլամային լռություն «Արմավիայի» շուրջ» («Օրակարգ»), «Արմավիան» օֆշորից» («ՀԺ»), «Հայաստանի ազգային ավիափոխադրողը. անկման քրոնիկոն» («Դելովոյ էքսպրես»):
«Իրավունքի» «Պահպանենք ընտանեկան և սոցիալական կապիտալը» հրապարակման մեջ Կառավարության սոցիալական վարչության պետ Աստղիկ Միրզախանյանն անդրադարձել է «արմատապես փոխվող» սոցիալական աջակցության քաղաքականության հիմնահարցերին և մեթոդներին: «Հայոց աշխարհի» տեղեկացմամբ` «ակնկալվում է աշխատավարձի բարձրացում»: «Ժամանակի» հետ զրույցում ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը հայտնել է իր տեսակետները տնտեսության վիճակը ներկայացնող ԱՎԾ հրապարակման, դրամի արժեզրկման, նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հնարավորության վերաբերյալ: «Հայաստանի զրուցակիցը» հավելել է, թե «Մրցակցության հավասար պայմանների բացակայությունը հայկական տնտեսության աքիլեսյան գարշապարն է»:
«Օրակարգը» «Առկա» գործակալության հետ ԵվրԱզէՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամի գործունեության ապահովման գծով կառավարիչ-տնօրեն Սերգեյ Շատալովի զրույցը խորագրել է «Հյուսիս-Հարավը» կարող է հետաքրքրել Եվրասիական զարգացման բանկին»: Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է «առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման» վերաբերյալ ՊԵԿ-ի վիճակագրությանը, որում նշվում են նաև խախտում կատարած հայտնի ընկերությունների անուններ: «Հրապարակը» ՌԴ խոշորագույն նավթային ընկերության` «Ռոսնեֆտ»-ի նախագահի Երևան այցի առիթով գրել է` «Սեչինը եկել էր «Նաիրիտի» համար»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ