Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 6 ապրիլի 2013

Վարչապետի օրակարգը

Վարչապետն այսօր ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի անդամներին է ներկայացնելու կառավարության հնգամյա գործունեության արդյունքը («168 ժամ»), իսկ երեկ պարգևատրել է լավագույն կին գործարարներին, Արարատ քաղաքում բացել սոցիալական ծառայության նոր տարածքային կենտրոն («ՀՀ»), ընդունել է «Ռոսնեֆթ»-ի նախագահին («Ժամանակ». «Ինչո՞ւ էր Իգոր Սեչինն այցելել Հայաստան. խաղասեղանին «Նաիրիտի» ճակատագիրն է», «Ռուսաստանը Հայաստանում ի՞նչ խնդիրներ է լուծելու «Ռոսնեֆթի» միջոցով»), պաշտոնավարման ընթացքում «ունեցել է բավարար մանդատ` իր ուզածն անելու, և որևէ մեկը նրան չի խանգարել» («Ժողովուրդ», Արթուր Բաղդասարյանի կարծիքը), այժմ էլ ԱԺ նախագահի հետ «կուրացիա է անում» Երևանի ավագանու ընտրությանը ՀՀԿ-ի մասնակցությունը («Հրապարակ», Հովիկ Աբրահամյանի կարծիքը` «Երկուսս էլ անում ենք, առաջինը` ես»), «շատ դժգոհ է Արագածոտնի մարզպետի աշխատանքից» («Ժողովուրդ»):
Արտագաղթի «պատասխանատվությունը բառիս բուն իմաստով ընկած է և՛ իշխանության, և՛ քաղաքական ընդդիմության վրա»` Հրանուշ Խառատյան («Առավոտ»), «Աշխատավարձի բարձրացման հարցում Գագիկ Մինասյանը դիրքորոշում չունի» («Հրապարակ»), Հրանտ Բագրատյանը ավարտել է «հանքարդյունաբերության ոլորտում օֆշորային ընկերությունների գործունեությունը դադարեցնելու օրենքի նախագիծը» («ՀԺ»), «Օֆշորը ևս պետական միջոցների թալան է, կողոպուտ»` Հակոբ Սանասարյան («168 ժամ»), «Վանաձոր-քիմպրոմի» վերագործարկումը «մորուքավոր» շինարարություն է հիշեցնում («Գոլոս Արմենիի»), և, վերջապես, թանկանում են ոչ միայն բոլոր ուղղությունների ինքնաթիռի տոմսերը, այլև Հայաստանի խանութների շատ ապրանքատեսակներ. պատճառը հիմնականում դրամի արժեզրկումն է («ՀԺ»):
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ