Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 10 ապրիլի 2013

Վարչապետ աշխատելու drive չունի

Խոսքը վերաբերում է նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ով ինչպես հայտնի է, Երևանը ղեկավարելու drive ուներ, իսկ այժմ «Հրապարակի», «Առավոտի» և այլոց հարցերին խնամքով պատասխանում է, որ ոչ, «վարչապետի պաշտոնը չի ուզում ստանձնել»: Ի դեպ, պ-րն Կարապետյանը երկար մտածելու ժամանակ չունի: Ճիշտ է, ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը («ՀՀ», «Օրակարգ», «ՌԱ»), բայց նոր վարչապետն ամեն վայրկյան կարող է նշանակվել: «Ժողովուրդը» հիշում է, որ կառավարության կազմը հիմնովին փոխելու մտադրություն չկա, և ափսոսանք հայտնում, որ միջամտությունն «էլի կոսմետիկ» է լինելու: Այս թերթը, ինչպես նաև նույն «Հրապարակը» որոշ դիտարկումներ են արել ՀՀ նախագահի երդման արարողության և ընդդիմության առաջնորդի «կեսգիշերային զբոսանքի» վերաբերյալ: «ՀԺ»-ն, հավատարիմ մնալով իր սկզբունքին, քննադատել է նախագահի ելույթի «տնտեսական» հատվածը:
«Ազգում» հրապարակված «Ինչպե՞ս են փոխվելու պետական բյուջեն և աշխատավարձերը մինչև 2025 թվականը» հոդվածում ներկայացվել են հանրային կառավարման և դատաիրավական համակարգում առաջիկա տարիների ընթացքում կառավարության կողմից նախատեսված բարեփոխումները: «Օրակարգի» հետ զրույցում ԱՄՆ Նոտր Դամի համալսարանի գիտաշխատող Խաչատուր Մանուկյանը համոզմունք է հայտնել, որ «Հայաստանը կարող է լինել գիտատար տնտեսությամբ երկիր, այլ ոչ թե «բանանային» հանրապետություն…»:
«Կա՞ն արդյոք Հայաստանում մենաշնորհներ», հարցրել է «Հայոց աշխարհում» տպագրված հոդվածի հեղինակը, ըստ որի խորհրդարանը օրենքով ամրագրել է «գերիշխող դիրք զբաղեցնող», «կարծելով, թե այդ դեպքում մենաշնորհներ չեն լինի»:
«Օրակարգը» տեղեկացրել է, որ «Ֆինանսների նախարարությունն ամբողջովին իրականացրել է 1-ին եռամսյակի համար պետական պարտքի սպասարկման ծրագրային ցուցանիշը»: Մի այլ հրապարակման մեջ թերթը նշել է, թե իբր վերջին երեք տարիներին սիգարետի համար հաստատագրված վճարի բարձրացումը, նաև առաջիկայում նախատեսված այլ օրենսդրական փոփոխությունների «հիմնական նպատակը հարկային մուտքերի ավելացումն է» և ոչ թե «ծխելու դեմ պայքարի քաղաքականության» իրականացում («Ծխել հանուն բյուջեի»):
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ