Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 11 ապրիլի 2013

Հայտնի և անհայտ սպասումներ

 ՀՀ Սահմանադրության պահանջին համապատասխան կառավարության հրաժարականը տարբեր բնորոշումների առիթ է տվել օրվա մամուլում. «Նորը չմոռացված հինն է», «Ոչ ոք ոչինչ չգիտի» («Հայկական ժամանակ»), «Երբ նախարարները ժամանակավոր են ու անհանգիստ» («Հրապարակ»): «Ժողովուրդի» աղբյուրների տեղեկացմամբ «ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն արդեն երկու շաբաթ է, ինչ նիստեր է անցկացնում մի խումբ յուրային հանրապետականների հետ», քանի որ «մեծ վստահություն ունի, որ կրկին նշանակվելու է ՀՀ վարչապետ», և «Նախարարները սպասում են վերանշանակման հրամանագրին»:
«Հրապարակը» ՀՀ կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև երեկ կնքված փոխհամագործակցության հուշագիրը որակել է «մեզ ուղղակիորեն Եվրասիական ու Մաքսային միություն տանող» փաստաթուղթ: Մի այլ հրապարակման մեջ թերթը (նաև «Հայկական ժամանակը») գրել է, որ նախատեսված է կառավարության որոշմամբ «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը 10 տարի ժամկետով անհատույց հատկացնել Երևանի թիվ 53 դպրոցի երկրորդ հարկի 487,5 քմ տարածքը: «Առավոտում» հրապարակված «Սոցիալական նոր քաղաքականություն. անհատական դեղատոմսեր» հոդվածն անդրադարձել է ոլորտում ընթացող բարեփոխումներին և դրանց հեռանկարներին: «Ազգը» ներկայացրել է Շրջանառության հարկի դրական և խնդրահարույց կողմերը, որոնք ըստ հոդվածագրի թույլ չեն տալիս «պնդել, որ այն ավելի ձեռնտու է փոքր բիզնեսի համար, քան պարզեցված շահութահարկի դաշտը»: Ըստ «Օրակարգի» «Carrefour-ը կգա Հայաստան» և «Ֆրանսիայի դեսպանն էլ աշխատում է այդ ուղղությամբ»:
«Արմավիայի» սնանկացման պատճառների վերաբերյալ երեկ հրավիրված հանդիպում-ասուլիսին արձագանքել են «Հայոց աշխարհը», «168 ժամը» և «Առավոտը»: «Ժողովուրդը» հարցրել է` «Ո՞վ է գնորդը», «Օրակարգը»` տեղեկացրել, որ «Արմավիան» մոռացել է օդի տուրքի մասին» և «չորս տարվա ընթացքում ավիաընկերությունը պետբյուջե չի վճարել մոտ $ 40 մլն»:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ