Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 12 ապրիլի 2013

Նոր կառավարությանն սպասելիս

«Ժողովուրդի» դիտարկմամբ երեկ «հրաժարական» էին տվել նաև կառավարության շենքի առջևի բողոքավորները. «միգուցե նրանք հրաժարական ներկայացրած կառավարությունից որևէ ակնկալիք չունեն»: Իսկ ԱԺ հարցուպատասխանը, այնուամենայնիվ, տեղի է ունեցել. վարչապետի պաշտոնակատարը կառավարության ամենալուրջ թերացումներից մեկը համարել է այն, որ գործադիրը չի կարողացել ընդդիմությանը (Զարուհի Փոստանջյանին) համոզել, որ իր ախտորոշումներն իրականությանն ավելի մոտ են, քան նրան(ց)ը («ՌԱ»): Մամուլից նաև պարզվում է, որ «ԲՀԿ-ն վարչապետի ու ոստիկանապետի պաշտոնանկության պահանջ չունի» («Հրապարակ»), որ «պետք է փոխել ոչ թե կառավարությունը, այլ գործիքները, մեխանիզմները» («Իրատես դե ֆակտո»). «ՀԱ»-ն էլ թվարկել է այն առաջնահերթությունները, որոնց «լուրջ ուշադրություն պետք է դարձնի հերթական կառավարությունը»:
«Օրակարգը», «Հրապարակը», «ՀՀ»-ն, «Իրատես դե ֆակտոն» անդրադարձել են կառավարության երեկվա նիստի հարցերին, «Ազգը» ուշադրություն է դարձրել հիվանդների հոսքերը կարգավորելուն. «7-18 տարեկան սոցիալապես անապահով երեխաների բուժօգնությունը նույնպես կազատվի համավճարից»:
Եվրասիական միության հետ գործակցելու պայմանագրի ստորագրման («Ժամանակ») առիթով «Հրապարակը» տպագրել է «Եվրոպա՞, թե՞ Եվրասիա. փոխլրացման առավելությունները» հոդվածը: Վերնագրից անգամ երևում է, որ հարկավոր չէ հակադրել Եվրոպան ու Եվրասիան, այլ ըմբռնել, որ «Եվրասիական ինտեգրացումը Հայաստանին հավելյալ հնարավորություններ է ընձեռում»: Թեմային անդրադարձել է նաև «Իրատես դե ֆակտոն». «Նոր փուլ, որը պարունակում է ինչպես նոր մարտահրավերներ, այնպես էլ նոր հնարավորություններ»:
Եվ ինչպես միշտ` «Արմավիան». «Ի՞նչ է ուզում պարտակել քաղավիացիայի գլխավոր վարչությունը» («Իրավունք»), «Մասնավո՞ր, թե՞ պետական ավիափոխադրող» («ՀՀ»), «Արմավիայի տնօրենն ընդունում է` սնանկացման պատճառը վատ մենեջմենթն է» («Օրակարգ», «Առավոտ»): «Իրավունքի» կարծիքով «Արմավիայի» սնանկացման N1 մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է, «Ժողովուրդի» տեղեկությամբ կառավարությունը բանակցում է Հարություն Փամբուկյանի հետ, որպեսզի նա կազմակերպի ավիափոխադրումները:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ