Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 13 ապրիլի 2013

Պաշտոնին փիլիսոփայորեն վերաբերվելու արվեստը

 Կառավարության անդամների մեծ մասը, դատելով մամուլի հրապարակումներից, տիրապետում է այդ արվեստին` «Ժողովուրդ», «Հայաստանի զրուցակից», «Ժամանակ»: Այս վերջին թերթը նաև դիմում է գուշակության ժանրին. «Կառավարությունը կձևավորվի վերջին պահին` Երևանի ընտրությունից հետո»: Անհանգստության նշաններ է ցույց տալիս «168 ժամը»` փորձելով պարզել, թե «Ինչպե՞ս կազդի տնտեսության վրա կառավարության ձևավորման ձգձգումը»: Երկրի ղեկավարությանը իր հերթական հաշվարկներն է հրամցնում Հրանտ Բագրատյանը` պնդելով, որ 2012-ին իրական տնտեսական աճը 2 տոկոս է եղել («Հրապարակ»), մեկ այլ տնտեսագետ` Վարդան Այվազյանը կարծիք է հայտնում, որ կառավարության նախանշած 7,2 տոկոս աճը բավարար չէ, որպեսզի «ազգաբնակչությունն իր վրա զգա», այդ տոկոսը պետք է ավելի բարձր լինի, երրորդ տնտեսագետը` Վահրամ Բաղդասարյանը սովորություն չունի վիճարկել կառավարության հիմնավորումը, «չհամաձայնել և կասկածի տակ առնել այն» («Ժողովուրդ»):
Ըստ «Փարիզ էստ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանի դիտարկման, վարչապետի նախաձեռնությամբ ստեղծված Երևանի Փոքր կենտրոնի կառուցապատման նախագծի հայեցակարգը արդյունավետ չի կարող լինել. «Եթե դու ամեն ինչ անում ես Փոքր կենտրոնի համար, մարդը երբեք չի գնա արվարձաններ» («Հրապարակ»):
Գարունը բացվելուն պես, բնականաբար, հաճախակի են դառնում «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչյա Բերբերյանի մամուլի ասուլիսները: Այս անգամ, սակայն, նա հանգել է ինքնատիպ եզրակացության` «Իշխանությունները չգիտեն գյուղի իրական պատկերը» («168 ժամ»):
«Ժողովուրդի» դիմանկարային հրապարակումներից մեկը նվիրված է մշակույթի նախարարի աշխատանքային առօրյային:
Եվ ինչպես միշտ` «Արմավիան». «Բաղդասարովը երկու նախագահների ապահարզանի զոհն է» («Հրապարակ»), «Ամպերի հետևից կհայտնվի՞ արդյոք ազգային նոր ավիափոխադրողը» («Նովոյե վրեմյա»):

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ