Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 16 ապրիլի 2013

Ծուլորեն զարգացող գործընթացը

 Մինչ Հայկ Դեմոյանը «Իրավունքին» պատմում է, թե ինչ հսկայածավալ շինարարություն է իրականացվում Ցեղասպանության թանգարանում, որը 100-ամյակի օրերին նորովի է ներկայանալու այցելուին, «Ժողովուրդը» «պտտվող լուրեր» է վկայակոչում, որ թանգարան-ինստիտուտի տնօրենը նոր կառավարությունում ղեկավարելու է Սփյուռքի նախարարությունը: Ինքը` Դեմոյանը հանկարծակիի է գալիս այդ լուրից և ժամանակ խնդրում, որպեսզի «խորհի և հասկանա»` կարո՞ղ է թե չի կարող նախարար աշխատել:
Կառավարության փոփոխության գործընթացը ծուլորեն զարգանում է մամուլում: «Իրավունքը» լրատվական կայքերից է իմացել, որ Սեյրան Օհանյանն ստանձնելու է «կամ վարչապետի կամ էլ Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, իսկ Արկադի Ղուկասյանին բաժին կհասնի պաշտպանության նախարարի պաշտոնը»: «Նովոյե վրեմյան» վերջապես լսել է, որ «փոփոխման ենթակա են» Վաչե Գաբրիելյանը, որովհետև հոգնել է, և Արամ Հարությունյանը, որովհետև «նրանից դժգոհ են»: «Իրատես դե ֆակտոյի» թղթակցին տեսնելուն պես Սերգո Կարապետյանը կարծում է, թե հարցը վերաբերելու է իր` գյուղատնտեսության նախարարի պաշտոնում մնալ-չմնալուն և ասում է, որ չգիտե. զրույցը, սակայն, ծավալվում է ծիրանի համային հատկանիշները փոխել-չփոխելու շուրջ: «Ժամանակը» նույնպես հարցը կտրուկ է դրել` «Նոր կառավարությունում կլինի՞ արդյունաբերության նախարարություն»:
«Իրատես դե ֆակտոն» հոդված է նվիրել Արգամ Այվազյանի գիտական արխիվի ճակատագրին, որը շարունակում է անորոշ մնալ` կառավարության և մշակույթի նախարարության ձեռնարկած քայլերից հետո անգամ:
«Հրապարակն» ընթերցողին առաջնորդում է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան. գրողի հիշատակին արժանին մատուցելու ձգտումը կարող է ցանկություն առաջացնել նորոգելու մշակութային այդ օջախը, թե չէ նրա «Հայը» հոդվածի յուրաքանչյուր խոսք ամեն անգամ դատապարտվելու է ճշմարտացիության»:
Անդրադառնալով շինարարության ոլորտում աճի տեմպերի վերականգնման և վարկավորման հիմնախնդիրներին, «168 ժամը» առաջարկել է «լճացած վիճակի
պատճառները… փնտրել արտագաղթի պատճառների շրջանակներում»:
Ըստ «Օրակարգի» «ԿԲ հարցումների արդյունքում արձանագրվել է սպառողների վստահության նվազում»: Մի այլ հրապարակման մեջ թերթը հավելել է, թե «վերջին երկու տարիների կտրվածքով դոլարիզացիան Հայաստանում բոլոր հինգ ցուցանիշներով շարունակում է մնալ ամենաբարձրը» («Թարմացնելով ռեկորդը»): «Հայկական ժամանակը» Երևանի ավագանու ընտրության «լույսի ներքո» անդրադարձել է քաղաքի տրանսպորտի հիմնահարցին, «Ժամանակը»` ԲՀԿ-ներկայացուցիչների հետ տաքսիստների երեկվա հանդիպմանը` «Բան չի փոխվի». ԲՀԿ-ն չհամոզեց տաքսիստներին», «Օրակարգը» հայտարարել է, թե ավտոմեքենաների ապահովագրության (ԱՊՊԱ) ոլորտում շարունակում է աճել վնասաբերության մակարդակը», որը «հատել է թույլատրելի շեմը»:
Եվ ինչպես միշտ` «Արմավիան». «168 ժամը» հարցազրույց է արել Արտյոմ Մովսեսյանի, «Օրակարգը»` Նորայր Բելլույանի հետ, թեման արծարծել են նաև «Ժամանակը» և «Իրավունքը»:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ