Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 17 ապրիլի 2013

Խոր և համապարփակ գնահատականները

 «Օրակարգի» հրապարակումները տեղեկացրել են, որ «խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի շուրջ քննարկումներում» Հայաստանը «խնդիրների է առերեսվել» («ԵՄ-ն չի ասոցացնում կոնյակը»), որ ոսկու միջազգային գների անկմամբ պայմանավորված` կրկին առկա է «մյուս մետաղների գների նվազման վտանգը» և որ ԿԲ խորհուրդն իր երեկ կայացրած որոշմամբ «հերթական քայլն է ձեռնարկել` միտված դրամով վարկավորման ծավալների ավելացմանը», ինչը թերթը «դժվարացել է գնահատել»: «Ազգը» անդրադարձել է տնտեսության և անշարժ գույքի շուկայում տիրող վիճակի վերաբերյալ «Ակցեռն» գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանի և ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանի գնահատականներին:
«Ժողովուրդին» հետաքրքրել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի անցած աշխատանքային ուղու մանրամասները և սպասումները: Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը «Առավոտում» անդրադարձել է նույն պարբերականում օրեր առաջ տպագրված «Պարոն նախարար, տասը չափեք, մեկ կտրեք» հոդվածին:
«Ազգը» արձագանքել է կայքերից մեկում «կարտոֆիլի ցեցի և կրճատված ցանքատարածությունների» վերաբերյալ Հրաչ Բերբերյանի հայտարարությանը և որակել «հերթական «փորձագիտական» եզրակացություններ»: «Հայկական ժամանակը» փորձել է պարզել, թե «Ինչու են դեղերը թանկ»:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ