Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 18 ապրիլի 2013

Գնահատականներ կառավարությանը

 Օրվա մամուլի ուշադրության կենտրոնում ՀՀ վարչապետի նշանակման հարցն է. «Ո՞վ կդառնա Սերժ Սարգսյանի «ընտրյալը» («Ժամանակ»), «Երիտասարդություն, լռվիր կողքումս» («168 ժամ»), «Ընտրողական հրապարակայնությունը վնասակար է» («Ազգ»), «Վարչապետի երկարակեցության գաղտնիքը թուլությունն է» («Ժողովուրդ»): «Հրապարակը» հավելել է, թե իբր «կառավարությունում քննարկվում է մի նախագիծ, ըստ որի գերատեսչությունների ենթակայության տակ գործող տեսչական մարմինները մեկտեղվելու են մի նոր մարմնում, որը գործելու է կառավարությանն առընթեր» և, ուրեմն, վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը փորձում է «կոռուպցիոն ռիսկերի ծանրաձողը տեղափոխել կառավարություն»:
«Ինչո՞ւ է կրճատվել պանրի արտադրությունը», հարցրել է «Ազգը», անդրադառնալով ապրանքատեսակի արտադրության ծավալների վերաբերյալ Գյուղնախարարության երեկվա հաղորդագրությանը, որը «չի վրիպել» նաև «Ժողովուրդի» («Գյուղնախարարը սուտ խոստումներ է տալիս») և «Հայկական Ժամանակի» («Ո՞ւր է իմ 220 լիտր կաթը») «սրատես աչքից»: Նկատի ունենալով Հայաստանի և Բահրեյնի թագավորության կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագրի նախագիծը, «Ժամանակը» հայտարարել է, թե իբր Կիպրոսում առաջացած խնդիրների պատճառով «հայկական «սև» կապիտալը նոր հայրենիք է փնտրում»` նախապատվությունը տալով Բահրեյնին: «168 ժամի» հետ զրույցում Մոսկվայի հայ համայնքի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Ասատրյանը հայտարարել է, որ «Հայաստանն անհապաղ պետք է դեմքով շրջվի դեպի մաքսային գոտի», «Օրակարգի» փոխանցմամբ` ԱՄՀ-ն Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը թողել է անփոփոխ` 4,3 տոկոս:
«Ազգում» («Արդյունավե՞տ ենք ծախսում բյուջեն») Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշել է, որ «ծրագրված բյուջեն շատ ավելի թափանցիկ է, վերահսկելի», կարող է ապահովել «լուրջ խնայողություններ», ինչով էլ պայմանավորված է դրան անցնելու կառավարության դիրքորոշումը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ