Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 23 ապրիլի 2013

Ամեն ինչից խոսելու մարմաջը

 Դրանով տառապողներից մեկը Գուրգեն Եղիազարյանն է, որը լրագրողներին այս էլ որերորդ անգամ տեղեկացրել է, որ վարչապետի նշանակումը տեղի է ունեցել իր կամքին հակառակ: Արտահայտելով այդ կարևոր միտքը, նա հընթացս անդրադարձել է այլ խնդիրների ևս՝ Երևանի ավագանու ընտրությունից մինչև «տարբեր մեծ ու փոքր տզրուկները» («168 ժամ»): Հանրության մեջ, սակայն, այլ կարծիքներ էլ կան, որոնք արտահայտված են նույն թերթում, «Իրավունքում» և այլ լրատվամիջոցներում: «Իրավունքը» հաստատելու պես հարցնում է՝ «ԲՀԿ-ն վերադառնո՞ւմ է կոալիցիա» և յուրովի բաժանում կառավարության մնացած պորտֆելները. «ԲՀԿ-ի համար սկզբունքային են սոցապ, քաղշինի և մշակույթի նախարարների» պաշտոնները, ի դեպ, մշակույթի նախարարի աթոռը ԲՀԿ-ն մտադիր է հանձնել նախկին նախարար Թամար Պողոսյանին: Թերթը չի բացառել, որ «փոխվարչապետը վերանշանակվի այդ պաշտոնում ԲՀԿ քվոտայով»: Պակաս հավաստի չէ նաև «Ժողովուրդի» աղբյուրը: Դրա համաձայն Արմեն Մովսիսյանը շարունակելու է ղեկավարել էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Այս թերթը և «Օրակարգը» փոխանցել են «Թրանսփարենսի ինթերնեյշնըլի»՝ ՊԵԿ նախագահի դեմ հնչեցրած մեղադրանքը, թե նա ձեռնարկատիրությամբ է զբաղվում:
Տնտեսական տարբեր ցուցանիշներին են անդրադառնում «Օրակարգը», «Դելովոյ Էքսպրեսը», «Առավոտը», «Հայոց աշխարհը» և «Ազգը»:
Մամուլի աշխույժ արձագանքն են ստացել միջազգային կազմակերպությունների՝ օրերս հրապարակած զեկույցները՝ «Ժողովուրդ», «Առավոտ», «Իրատես դե ֆակտո» («Եթե Եվրամիությունն ընդունելի է, ապա անհասկանալի է Եվրասիական միության ստեղծմանը դեմ լինելը»):
Նշելով համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հինգ տարին, «Դելովոյ էքսպրեսը» հարցնում է՝ «Պատրա՞ստ ենք մենք արդյոք երկրորդ ալիքին»:
«Հատուկ «ՀԺ»-ի համար» հոդված է գրել Արթուր Բաղդասարյանը՝ «Հայաստանում անհրաժեշտ են փոփոխություններ»: Նույն հեղինակը «Առավոտի» ընթերցողին հայտնում է, որ ինքը «ներկայումս ձեռնամուխ է եղել աջակցելու նոր ժամանակակից և քաղաքակիրթ արհմիութենական շարժման ձևավորմանը»:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ