Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 24 ապրիլի 2013

Կարևոր իրադարձությունների հերթականությունը

Գյումրու երեկվա դեպքերը, որոնց նկարագրությունը զբաղեցրել է մամուլի տարածքի առյուծի բաժինը («Ժողովուրդ» և այլն), ապացուցում են, որ ոչ Մեծ եղեռնի տարելիցը, ոչ հետընտրական-նախընտրական թոհուբոհը, չեն կարողանում «ստվերել» քրեական թեմայի գերակայությունը մեր կյանքում…
Ամեն դեպքում՝ այլ խնդիրների համար ևս որոշ տեղ մնացել է։ Վարդան Օսկանյանն, օրինակ, գլխովին զբաղված լինելով նախընտրական հոգսերով, ժամանակ է գտել խորհուրդ-առաջարկություններ տալու նոր կառավարությանը՝ «Աճ, թե խնայողություն. Օսկանյանի առաջարկները» («Օրակարգ»)։ Նույն թերթը հաշվարկել է, որ «Հյուսիս-հարավի չօգտագործված միջոցները կառավարությանը 256 հազ. ԱՄՆ դոլար են արժեցել». «Տույժ՝ տրանշի դիմաց»։
Եթե «ՀԱ»-ի դիտարկմամբ «շուկայում դոլարի ավելցուկ կա», ապա «ՀԺ»-ն դրամի վերջին արժևորումը «մեքենայություն» է համարում։ Ավելին, «փոխարժեքի տատանման վրա փող են վաստակում նրանք, ովքեր ընտրությունների շրջանում մեծ ծախս են անում և ապահովում ՀՀԿ-ի «հաղթանակը»։
«Հրապարակը», վկայակոչելով իր անանուն և անունով (Արծվիկ Մինասյան) աղբյուրները, գրում է, որ «շրջանառության հարկը նոր փորձանք է գործարարների գլխին»։ Նույն թերթը էկոնոմիկայի փոխնախարարի հետ զրուցում է սպասվող տեսչական բարեփոխման մասին և եզրակացնում՝ «Նախարարներին զրկում են տեսչություններ կոչվող յուղոտ պատառից»։
«Ժողովուրդը» վիճարկում է պաշտպանության նախարարի վերանշանակման արդարացիությունը, կառավարությանը մինչև աշուն ժամանակ տալիս «հստակ դրական ցուցանիշներ ապահովելու համար» և դժկամությամբ ընդունում «Երկրապահ» թերթի խմբագրությունը Մամուլի շենքում տեղավորելու կառավարության որոշման նախագիծը։

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ