Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 27 ապրիլի 2013

«Մի բառը մի աշխարհ է»

Հանճարեղ Թումանյանի այս ասույթն, անկասկած, չի վերաբերում «փուչիկ» բառին, որն այնքան են սիրում մեր գործիչները: Օգտագործում են այն ժամանակ, երբ գիտելիքները «քչություն» են անում, կամ պարզապես ուզում են մի վատ բան ասել, բայց չգիտեն ինչ ասեն: Այս բառը, կարելի է ասել, Հրանտ Բագրատյանի բառապաշարի զարդերից է. վերջերս այն նեղն ընկած ժամանակ փոխ է առնում Նաիրա Զոհրաբյանը: Ասվածը վերաբերում է 7 տոկոս տնտեսական աճին և հանգամանորեն լուսաբանված է տպագիր և էլեկտրոնային մամուլում: Այսօր խնդրին անդրադարձել է «168 ժամը»: «Տնտեսական աճը փուչիկ չէ», ասում է պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը («Ազգ», «ԳԱ»), «Հ. Բագրատյանն իր ֆեյսբուքյան հայտնի գրության մեջ խառնել է դեֆլյատորը», նրան երկրորդում է ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը («ՀՀ»): Հետո՞ ինչ, րոպեական դադարից հետո ուշքի է գալիս «168 ժամը», «Իսկ այն, որ 7.2 տոկոս աճ ունեցող երկրում մարդկանց 40 տոկոսը պատրաստ է արտագաղթե՞լ». և այլն: Ի դեպ, ֆինանսների փոխնախարարն «անակնկալի է եկել»՝ իմանալով, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի պատճառով շատ ԶԼՄ-ներ «տհաճ վիճակում են հայտնվել» («Ժողովուրդ», «ՀԺ», «Ազգ»):
Հայաստանի առաջին հազար հարկատուների վճարած հարկերի տվյալները, որոնք երեկ հրապարակել է ՊԵԿ-ը, «ՀԺ»-ին հիմք են տվել պնդելու, որ «հարկային եկամտի ավելացման բեռը փոքր բիզնեսի ուսերին է բարդվում»:
«Ժամանակը» տրտնջում է, որ բոլորն զբաղված են Երևանի ավագանու ընտրությամբ, և «Հայաստանի հասարակության համար կառավարության կազմավորման հարցը հրատապ չէ», «Ժողովուրդը» բանավիճում է իր նախկին նյութերի թեմաներով և, ցուցաբերելով վերլուծական անուրանալի հմտություն, ստուգում վարչապետի երեկվա հանդիպումներից մեկի հաղորդագրության համապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը, «Ազգը» փոխանցում է գիտնական Ռ. Ալանակյանի զգուշացումը նույնականացման քարտի վտանգից:
Եվ ինչպես միշտ՝ «Արմավիան». թեմային անդրադարձել են «Ժողովուրդը»՝ «Ո՞ւր են փողերը» և «ՀԱ»-ն՝ «Կհաջողվի՞ փրկել «Արմավիան». առողջացման ծրագիրը հավակնոտ է»:
 

Սեպտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 

-

Արխիվ