երեքշաբթի, 30 ապրիլի 2013
Բամբասանքը և աշխարհաքաղաքական հարցերը
Մամուլին բնորոշ երևույթներից ևս մեկը. նախ, շրջանառության մեջ է դրվում որևէ բամբասանք, օրինակ՝ նորակազմ կառավարությունն, իբր, գործելու է մինչև տարեվերջ: Հետո այդ հավաստման հիման վրա գրվում է ծավալուն հոդված՝ «Աշխարհաքաղաքական կողմնորոշումը միջո՞ց է, թե՞ նպատակ» («168 ժամ»): Նույն թերթի տեղեկությամբ «վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակումից հետո ԲՀԿ գործարար թևի ներկայացուցիչները փորձում են հասնել նրան, որ կուսակցությունը հաշտեցման եզրեր գտնի վարչապետի հետ». «տեղեկությանն» հետևում է ծանրակշիռ հոդվածը՝ «Ծառուկյանը պատրաստվում է 2018-ի ընտրությանը»: «ԲՀԿ-ն կամ պետք է անցնի բացահայտ ընդդիմության դաշտ և փոշիանա, կա´մ էլ… վերածվի իշխանության սովորական արբանյակի», իր հերթին գուշակում է «Իրատես դե ֆակտոն»:
Մյուս թեմաները դասավորվում են հետևյալ կերպ. խոշոր հարկատուներ՝ նրանց «վճարներն ավելացել են, թեև ոչ համաչափ» («ՀԱ»), «Հունվար-մարտին խոշոր բիզնեսը պետբյուջե է վճարել 146.3 մլրդ դրամ» («Օրակարգ»), «Հայաստանի ամենախոշոր հարկ վճարողը» («168 ժամ»), «Մի´ եղիր ուրագի պես՝ միշտ դեպի քեզ…» («Իրատես դե ֆակտո»), «Հայաստանի հանքարդյունաբերողների տարօրինակությունները» («Իրավունք»). առաջին եռամսյակի արդյունքը՝ «25.1 մլրդ դրամ հավելուրդ» («ՀՀ»), «Պերեբարշչիտ են արել» («ՀԺ»). «Նաիրիտ» ՝ «Քիմիա՝ առանց ռեակցիաների» («Օրակարգ»), «Նաիրիտցիները կրկին բողոքում են» («ՀԺ», «Ժամանակ»), «Երեք տարի է՝ նաիրիտցիներին «խոստումներով» են կերակրում» («Առավոտ»), «Նաիրիտը» կրկին հրապարակում էր» («Հրապարակ»):
«Օրակարգը» հավաստում է, որ «ռուսական 1000 խմ գազի մաքսային արժեքը կազմել է 247 դոլար», «Ազգը» փոխանցում է գիտության դոկտոր Վահան Համազասպյանի նամակը ՀՀ վարչապետին, «Ժողովուրդը» արծարծում Արագածոտնի մարզում նոր աղբավայր կառուցելու խնդիրը: