Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 1 մայիսի 2013

«Դեմ կամ ձեռնպահ»

ԲՀԿ-ի կողմից ԱԺ-ում ահա այսպիսի վերաբերմունքի կարժանանան «կառավարության բոլոր առաջարկները». այո, այո, Նաիրա Զոհրաբյանի մտահաղացումն է, որը փորձում է մեղմել մեկ այլ ԲՀԿ-ական՝ Ստեփան Մարգարյանը՝ «Իրավունք-հետաքննություն»: Վարչապետի նշանակման հետահայաց արձագանքներ են հնչում «Առավոտում», «Օրակարգում», իսկ «Ժողովուրդը» պարզապես խուճապի է մատնվել այն իրողությամբ, որ ՌԴ վարչապետը ՀՀ վարչապետին շնորհավորել է «նշանակումից 11 օր հետո միայն»:
Հավուր պատշաճի ներկայացված է տնտեսության ոլորտը. «Գնաճը թափ է հավաքում», «Գործադիրը շարունակում է տնտեսությունից քաշել փողերը» («Օրակարգ»), «Գնաճը սեզոնայնության ազդեցության տակ է», «Թանկարժեք մետաղների ներմուծումը նվազել է. շքեղության հարկը պետք է բարեփոխել» («ՀԱ»), «Լավ է, գոնե թանկացման հարցով ենք Եվրոպայից առաջ», «Իսկ ո՞վ է արտոնել գյուղի ջրի հաշվին ՀԷԿ կառուցել» («Իրավունք-հետաքննություն»), «Ովքե՞ր են խոշոր հարկատուներ, իսկ որտե՞ղ են խոշոր գործարարները» («Ազգ»), «ՀՆԱ աճը՝ արտագաղթի խթան» («ՀԺ»):
«Հրապարակի» վկայությամբ «Չինաստանի գործարարները խաբում են հայ գործարարներին. Հայաստանի գործարարների միությունը այդ խնդրով դիմելու է մի շարք ատյաններ, այդ թվում՝ ՀՀ կառավարություն: Թերթի «Ազատ ամբիոնի» մոտ հանդես է եկել Խաչատուր Սուքիասյանը՝ մեր տնտեսության շարժիչ ուժը համարելով «հայկականացումը»՝ ներմուծվող մի շարք ապրանքների ու ծառայությունների փոխարինումը տեղական արտադրանքով»:
Քրեակատարողական հիմնարկներից մեկում մահացել է իրանահայ գործարարը. այդ պատճառով, նրա հարազատների կարծիքով, «նախարարը պետք է հրաժարական տա» («ՀԺ»): Կառավարության վաղվա նիստի հարցերից մեկի նախագիծը «Առավոտի» մեջ հարց է հարուցել՝ «Հոգեբուժարանները կփակվե՞ն»:
Եվ ինչպես միշտ՝ «Արմավիան». «Օրակարգը» այն տպավորությունն է ստացել, որ «Արմավիան» հերթական անգամ փորձում է «քցել» պետությանը»՝ «Թռչել պարտքի վրայով»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ