Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 2 մայիսի 2013

Մամուլի «զարմանահրաշ» հարցերը

«Ազգում» հրապարակված հոդվածում ներկայացվել են գործազրկության հաղթահարման ուղղությամբ կառավարության ձեռնարկված միջոցառումները (պետական համակարգում օպտիմալացման ծրագրերի մշակման նպատակով աշխատանքներ, նոր աշխատատեղեր ստեղծող ընկերություններին հարկային արտոնությունների սահմանում), նաև կարևորվել, որ «գործազրկության նվազեցումը և աշխատավարձերի առաջանցիկ բարձրացումը պետք է զուգակցվեն»: «Հայոց աշխարհն» անդրադարձել է «աշխատուժի պլանավորման բացակայության» տխուր հետևանքներին և առաջարկել լուրջ փոփոխություններ կատարել «համապատասխան օրենքներում» և «կոնկրետ նախարարությունների գործելաոճում»: Աշխատանքի թեման «մայիսմեկյան լույսի ներքո» արծարծել է նաև «Հայկական ժամանակը»՝ «Կենացների հարմար օր»:
«Ինչո՞ւ են հայերը փախչում 7,2 տոկոս տնտեսական աճով երկրից», այսպես է խորագրել «Առավոտը» Երևանի ավագանու ընտրության առիթով Մերգելյան ինստիտուտին հարակից այգում ԲՀԿ-ական խորհրդարանական Նաիրա Զոհրաբյանի ունեցած ելույթին իր անդրադարձը: Մի այլ հրապարակման մեջ թերթը փոխանցել է ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանի տեսակետը, ըստ որի «Թեկնածուները ճիշտ չեն ընկալում քաղաքի ղեկավարի դերը», ինչը իրականում «նրա տնտեսական նշանակությունն է»: «Ժողովուրդի» հետ զրույցում Արթուր Բաղդասարյանը նշել է տնտեսական քաղաքականության մեջ ՕԵԿ-ի ոչ մեծ դերակատարության մասին, նաև հավելել, որ կուսակցությունը վստահված ոլորտներում ինչքան որ կարողանում է, փորձում է անել:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ