Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 4 մայիսի 2013

Լավատեսության ավելցուկ

Դրական զգացողություն հարուցող նյութերն, իրոք, գերակշռում են: «ՀԱ»-ն, օրինակ, հույս ունի, որ «ներկա և նախկին վարչապետների ջրերը նույն առվով» կարող են գնալ. նկատի է առնվում օֆշորի գոտիներում գործող ընկերությունների գործունեության համատեղ կանոնակարգման մտադրությունը: Պրոֆեսոր Մանասերյանը նույնպես հույս ունի, որ վարչապետին «լավ աշխատեցնելու» համար պետք է մեծացնել հանրային պահանջկոտությունը՝ «Առավոտ»: «ՀԺ»-ն և «Ազգը» միահամուռ հայտնում են, որ վարչապետի և «Մայքրոսոֆթ» ընկերության տարածաշրջանային տնօրենի երեկվա հանդիպումը կարող է դրական արդյունք ունենալ: «ՀՀ»-ի հեղինակներից մեկը՝ Լևոն Մուրադյանը, տեղեկացնում է, որ իր նախագծած և պատենտավորած սարքավորումը թույլ կտա կորզել ստորգետնյա չոր ապարների ջերմությունը և փոխարկել այն էլեկտրական էներգիայի: Թերթն ակնկալում է «պատկան մարմինների» շահագրգիռ արձագանքը: «Նովոյե վրեմյան» հերթական անգամ բացատրում է, թե ինչու չի կարելի Սյունիքի արոտավայրերը վարձակալության տալ: Թերթը նաև փոխանցում է Վերստուգիչ պալատի բացահայտումը, որ երկրում վատորակ ասֆալտ է փռվում: «Գոլոս Արմենիին» իր հերթին տեղեկացնում է, որ կառավարության որոշմամբ քաղաքաշինությանը գումար է հատկացվել շինարարական նոր նորմատիվներ սահմանելու համար: Այս թերթը հարցազրույցի է հրավիրել էկոնոմիկայի նախարարին՝ «Տնտեսության հիմնական «կերակրատեսակը» արտադրությունը պետք է լինի»:
Մամուլի համատարած լավատեսության համատեքստում ինքնատիպ հոռետես է «ՀԺ»-ն. այս անգամ պարզվել է, որ մեր երկրի գործարար միջավայրի բարելավման ԱՄՀ-ի և ՀԲ-ի ցուցանիշները չեն համընկնում:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ