Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 8 մայիսի 2013

Կառավարության նոր կազմը սենսացիա չի հարուցում

Այնուամենայնիվ, բազմատեսակ մեկնաբանություններ են անում բոլոր լրատվամիջոցները՝ «ՀՀ», «Հրապարակ», «Առավոտ», «Օրակարգ», «ՀԺ», «ՀԱ», «Ժողովուրդ», «Ժամանակ», «Իրավունք-հետաքննություն». հատուկ «ուշադրության» է արժանացել Յուրի Վարդանյանի նշանակումը:
«Առավոտը» անդրադարձել է աշխատավարձի բարձրացման վերաբերյալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությանը («Ահազանգը հասել է ՀՀԿ-ին»), «Հայաստանի Հանրապետությունը»՝ ճշգրիտ ճարտարագիտության ոլորտի զարգացման նպատակով ձեռնարկվող միջոցառումներին և, մի այլ հրապարակման մեջ («Կստեղծվի արտահանումն ապահովագրող կառույց»), վերամշակված ապրանքների իրացման գործընթացներում պետական աջակցության հնարավորությանն ու հեռանկարներին:
«Օրակարգը» արձագանքել է Օննո Սիմենսի հայտարարությանը, ըստ որի 2012 թ. ընթացքում չկայացած ԵՄ դոնորների համաժողովը «կարող է տեղի ունենալ» այս տարվա նոյեմբեր ամսին:
«Հայկական ժամանակը» նախ գրել է, թե «Հայաստանի տնտեսության ամենամեծ խնդիրը, թերևս, ռեսուրսների կենտրոնացումն է», հետո փորձել «համոզել», թե «նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն Հայաստանում փոքր բիզնեսը կուլ է գնում խոշորին»: «Օրակարգը» հավելել է, թե «տնտեսությունում նվազում է ավելացված արժեք ստեղծող ոլորտների մասնաբաժինը»:
Տնտեսությունը վարելու տարատեսակ խորհուրդներ են բովանդակում «Դելովոյ էքսպրեսի» և «Ռեսպուբլիկա Արմենիայի» մի շարք հոդվածներ:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ