Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 9 մայիսի 2013

Մամուլի սպասումներից անդին

Թեև կառավարության նոր կազմը սենսացիա չի հարուցում, այդուհանդերձ, լրատվամիջոցները շարունակել են բազմատեսակ ու «բազմանկյուն» մեկնաբանությունները՝ «Հրապարակ», «Ժողովուրդ», «Հայկական ժամանակ», «168 ժամ», «Հայաստանի Հանրապետություն», «Ազգ»։
«Հայկական ժամանակը» հայտարարել է, թե իբր ԱՎԾ վերջերս հրապարակած տեղեկանքում «կեղծված է Հայաստանում 2012թ. ընթացքում իրականացված օտարերկրյա ներդրումների ցուցանիշը»։ «Հրապարակը» հավելել է «Նաիրիտ» գործարանը ռուսական «Իտերա» և «Ռոսնեֆտ» ընկերություններին հանձնելու վերաբերյալ իր դիտարկումները («Ռուսները դեռ երկար են քննարկելու «Նաիրիտի» հարցը»), մի այլ հրապարակման մեջ էլ՝ Հայաստանի սպառողների ասոցիացիա ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանի մտահոգությունը, որ «Հայաստանում առկա է և՛ նոմինալ, և՛ կրիմինալ գնաճ»։
«Հայոց աշխարհն» արձագանքել է շրջանառության հարկի գործադրման հետևանքով տնտեսվարողների շրջանում հարուցած դժգոհությանը, նաև հավելել, որ «եթե հնարավոր լիներ բացահայտել…գոյություն ունեցող իրական շրջանառությունները», ապա վերոհիշյալ հարկատեսակի դրույքաչափը կարելի էր «նույնիսկ 1 տոկոսից ցածր սահմանել»։ «168 ժամն» անցող շաբաթվա հիմնական նորությունը համարել է Էկոնոմիկայի նախարարությունում օրերս կայացած խորհրդակցությունը «գյուղմթերքներով և վերամշակումով զբաղվող 80 կազմակերպությունների ներկայացուցիչների» մասնակցությամբ։

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ