Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 15 մայիսի 2013

«Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե…»

«Ծածկած շուկայի շենքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ» տեղեկություն է տարածել ՀՀ մշակույթի նախարարությունը, - գրում է «Հայաստանի Հանրապետությունը»՝ նյութը վերագրելով «Կանխել ապօրինությունը»: Ստացվում է, որ շուկայի շենքում երբեմն-երբեմն թափ առնող շինարարությունը ապօրինի են համարում ոչ միայն հանրության ճնշող մեծամասնությունը, արդարության ջատագով ՀԿ-ները, անվանի մտավորականները, ճարտարապետների միությունը, «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը, այլև Երևանի քաղաքապետարանը, ՀՀ մշակույթի նախարարությունը (իմա՝ կառավարությունը): Քաղաքացիների և իշխանության այս անօրինակ միակամությունը, սակայն, արդյունք չի տալիս՝ բախվելով…
Գլխավոր թեման, անկասկած, Աբովյանի եկեղեցու օծումն է, ինչը լուսաբանելիս մեր լրատվամիջոցները զարմանալի միօրինակություն են դրսևորել՝ նկարագրելով քաղաքական վերնախավի վարքագիծը, բուն արարողությունը, մատաղի ըմբոշխնման տեսարանը և զերծ չմնալով նաև քաղաքական այլևայլ հետևություն-ենթադրություններից:
«Թողարկվել է Հայաստանում…» խորագրով հրապարակման մեջ «Ազգը» անդրադարձել է կառավարության կողմից մշակված արդյունաբերության զարգացման աջակցության ծրագրերի իրականացման առաջին փուլի արդյունքներին («առաջին եռամսյակի ընթացքում արտադրանքի ծավալն աճել է 15,8 տոկոսով»): «ՀայՌուսգազարդը» առաջարկում է թանկացնել գազը», գրել է «Հայոց աշխարհն» ու հավելել, թե «դժվար է լուրջ սպասումներ ունենալ, որ առաջարկվածի համեմատ հանձնաժողովը զգալիորեն ցածր սակագներ կարող է հաստատել»: Թեմային արձագանքել են նաև «Օրակարգը» («Գազընտրական շրջանի ավարտը», «Գազընտիր իշխանություն»), «Ժողովուրդը» («Գազ տված»՝ դեպի ապահով Հայաստան»), «Ժամանակը» («Գազի թանկացումը շղթայական ազդեցությամբ կանդրադառնա բոլոր ոլորտների վրա»): «Առավոտը» ներկայացրել է ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանի տեսակետը՝ «Թող իր շահութաբերությունը նվազեցնի, ոչ թե գազի գինը բարձրացնի»:
Ըստ «Օրակարգի» «Հայաստանում գիտելիքահեն տնտեսություն հնարավոր չէ», և խոշոր կապիտալն էլ «ընդհանրապես հետաքրքրված չէ օգտագործելու գիտության ստեղծած նորարարական մտքերը»: «Հայոց աշխարհը» և «Ժամանակը» անդրադարձել են հարկային քաղաքականության հիմնախնդիրներին, «Օրակարգը»՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ պահելու ԿԲ խորհրդի երեկվա որոշմանը («Ռեպոն՝ եղանակի հույսին»): Թերթը մի այլ հրապարակման մեջ էլ տեղեկացրել է, որ «կառավարությունը քննարկում է նվազագույն աշխատավարձը 28,5%-ով բարձրացնելու հնարավորությունը», և որ «հուլիսից նվազագույն աշխատավարձը կդառնա 45 հազար դրամ»: «Ով է փոխհատուցելու գյուղացիների վնասները», հարցրել է «Հայոց աշխարհը» և հավելել, թե «սերմացուի, ջրի վարձի մասնակի կամ ամբողջական զիջման, էժան վառելանյութի տրամադրման կամ հարկերից ազատման տեսքով» աջակցությունը թեև «չի փակի վնասները, այնուհանդերձ ինչ-որ չափով կթեթևացնի գյուղացու հոգսը»:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ