Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 16 մայիսի 2013

Կարկուտը, գազը և տնտեսության մյուս առաջնահերթությունները

«Ազգը» անդրադարձել է կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը, որտեղ քննարկվել են կարկտահարության հետևանքով ստեղծված իրավիճակն ու խնդիրները («Կառավարությունը կօգնի կարկուտից տուժած գյուղացիներին»): Թեմային արձագանքել են նաև «Ժողովուրդը» («Մատնում են սովի»), «168 ժամը» («Կառավարությունը կօգնի միայն սոցիալապես անապահով՝ կարկուտից տուժածներին») և «Ժամանակը» («Կարկուտից տուժած գյուղացիների հույսը Սերժ Սարգսյանն է»):
Օրվա լրատվամիջոցներում զգալի տարածք է «զբաղեցրել» գազի թանկացման թեման: «168 ժամի» պնդմամբ մամուլն արդեն մեկուկես տարի գրում է, որ ՊԵԿ-ի տվյալներով գազի սակագինը դարձել է 240 դոլար («Գազի միջպետական սակագինը»), «Ժամանակը» վկայակոչել է իր «տեղեկությունները», ըստ որոնց իբր «իշխանություններն ու «ՀայՌուսգազարդի» ղեկավարությունը համաձայնեցրել են գազի գինը» («կթանկանա ոչ թե 67, այլ մոտ 35 %-ով») և այն «ավելին է, քան ԵՄ 23 երկրներից 18-ի գինն է», «Առավոտը»՝ ներկայացրել «կոմունիստ Ռուբեն Թովմասյանի» յուրօրինակ ռեպլիկը, թե՝ «Դե, Եվրոպա՞ եք, Եվրոպական գներով էլ վճարեք»: Թեման չեն շրջանցել նաև «Հրապարակը» («Հա˜յ գազ, Հա˜յ հանրային ծառայություն, Հա˜յ պետություն, Հա˜յ օրենք» և «Չար «ՀայՌուսգազարդն» ու «բարի» կառավարությունը), «Հայոց աշխարհը» («Գոտիներս պիտի ձգենք մինչև վերջ, իսկ եթե այլևս տեղ չկա՝ մեր վզին»), «Ժամանակը» («Ռուսական գազը մասամբ իրանականով փոխարինելու տեխնիկական հնարավորություններ կան») և «Ազգը» («Ընդդեմ գազի սակագնի բարձրացման»):
«Օրակարգը» տեղեկացրել է, որ ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման գործընթաց է նախաձեռնել, մի այլ հրապարակման մեջ էլ «գուժել», թե «հուլիսի 1-ից կթանկանան նաև «հանքային ջրերը, հյութերը, գարեջուրը, քանի որ «այս ապրանքատեսակները ենթակա են լինելու պարտադիր դրոշմավորման»:
«168 ժամը» և «Հրապարակը» տեղեկացրել են, որ այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացնելու է նոր ձևավորված կառավարության ծրագիրը: «Օրակարգը», նշելով, որ «Վերակառուցման և զարգացման բանկը (ՎԶԵԲ) անփոփոխ է թողել Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը», միաժամանակ կարծիք է հայտնել, թե «տնտեսական աճի ավելի ցածր ցուցանիշի դեպքում գործադիրը կբախվի բյուջեի եկամտային մասի կատարման խնդրին»: Մի այլ հրապարակման մեջ թերթը փոխանցել է տնտեսության ակտիվացմանը միտված՝ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Նորթոնի և ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսայի համատեղ նամակում ներկայացված առաջարկությունները («Ժամանակն է փոխել արագությունը»), որին միացել են նաև «Ազգը» («Աստիճանականի փոխարեն՝ արագ և խոր փոփոխություններ») և «Ժամանակը» («Արևմուտքի պատասխանը «օծյալներին»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ