Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 18 մայիսի 2013

Անկեղծ հուզմունք կամ հուզիչ անկեղծություն

«Հրապարակին» սկզբում թվացել է, թե ԲՀԿ առաջնորդը երեկ գյուղացու կողքը կանգնելով «դիվիդենդներ է ուզում շահել՝ սասանված հեղինակությունը վերականգնելու համար»: Բայց հետո զգացվելով նրա հուզված ելույթից, համոզվել է, որ Ծառուկյանի սրտացավությունն անկեղծ էր. «Համբերատար լսելով գյուղացիների դժգոհությունն ու վիրավորանքը կառավարության անտարբերությունից, ԲՀԿ առաջնորդը հայտարարեց», որ չի գանձվելու նախկինում գյուղացիներին իր հատկացրած դեղորայքի և պարարտանյութի գումարը, տուժած գյուղերում տեղադրվելու է հակակարկտային հինգ կայան… «Ազգը» և «Ժողովուրդը» նույնպես փոխանցում են, որ կարկուտից տուժած գյուղացիները դժգոհ են կառավարության աջակցությունից:
Մամուլը շարունակում է քննարկել գազի սակագնի «անտրամաբանական բարձրացումը» («Ժողովուրդ»), որն ըստ «Գոլոս Արմենիի» և «Հայոց աշխարհի» շղթայական ռեակցիա կհարուցի այլ ոլորտներում ևս: Ավելին, գործատուների միության նախագահը կանխատեսում է, որ «գազի թանկացումը հանգեցնելու է արտագաղթի նոր ալիքի» («ՀԱ», «168 ժամ». երեկ նույն անձի նույն մտքին վերահասու եղանք ռուսերեն՝ «Դելովոյ էքսպրեսում»): Եվ մինչ «Ժողովուրդը» փորձում է պարզել, թե ինչի հաշվին է կառավարությունը սուբսիդավորելու ներկրվող գազի գնի 30 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդն էլ առաջարկում է ի պատասխան Ռուսաստանի կառավարության այդ քայլի «աշխարհում ընդունված» չափով գին սահմանել Հայաստանում ռուսական ռազմաբազայի համար, «168 ժամը» տեղեկացնում է, որ իբր «ռուսական կախվածությունից ազատվելու» նպատակով «արևմտյան գործընկերները» Հայաստանին խոստացել են 2-2,5 մլրդ դոլարի աջակցություն:
ԱԻ նախարարը «Ժողովուրդին» վստահեցրել է, որ կառավարության «այս կազմն ամեն ինչ անելու է, որպեսզի երկրում տիրող իրավիճակն էլ ավելի լավանա»:
«ՀԺ»-ն հրապարակել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը, որ «ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը բացարձակապես ոչ մի բիզնես չունի»:
«Առավոտում» հրապարակված «Փոթորիկ՝ չեղած տեղից. մի անճշտության հետքերով» հոդվածում ներկայացվել է Զվարթնոց գյուղի տարածքով անցնող և հարակից հողատարածքների ոռոգման ջրի «մատակարար» այլևս չհանդիսացող երկու խողովակաշարերի ապամոնտաժման իրական պատմությունը, նշվել, որ «Արմավիրի մարզում ոռոգման տրամաբանությունը… չի փոխվել»: «Հայկական ժամանակը» գրել է, թե կառավարության 2013-2018 թթ. ծրագրում «ակնարկ անգամ չկա Հայաստանում կառուցվելիք նոր ատոմակայանի մասին», մի այլ հրապարակման մեջ «համոզել», թե ծրագրի իրականացման պայմաններից մեկն էլ այն է, որ «առաջիկա չորս տարիների ընթացքում ԱՎԾ ղեկավարը չփոխվի», երրորդում՝ «որոշել», թե իբր, հանձնին վերջին նիստում եվրապարտատոմս (եվրոբոնդ) թողարկելու որոշման, «կառավարությունը կորցրել է իրականության զգացումը»: «Առավոտում» ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը հավելել է, որ «եթե մենք պարտատոմս թողարկելով ենք պարտքը մարում, ուրեմն մեր բիզնես պլանն արդյունավետ չի եղել մշակված» կամ «այն չի կատարվել»: Թեմային ըստ «ճաշակի յուրո» արձագանքել է նաև «Հրապարակը» («Դեժավյու կամ լավագույն ստերը կրկնվում են»), որը մի այլ հրապարակման մեջ էլ հայտարարել է, թե «Հայաստանի արտաքին պարտքն աճում է ձնագնդիի պես»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ