Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 21 մայիսի 2013

Փոփոխության պահանջը

Սա է, հավանաբար, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հաճախակի հնչող միտքը, որը պատշաճ տեղ է գրավել նաև մամուլում: Ահա վերնագրերը. «Առարկայական մոտեցումներ ըստ ոլորտների» («ՀՀ»), «Կառավարությունը պատրաստ է ստանձնել պատասխանատվություն» («ՀԱ»), «Տիգրան Սարգսյանը խոստանում է մտածելակերպի հեղափոխություն» («Ազգ»), «Ներկայացվել է կառավարության ծրագիրը» («Գոլոս Արմենիի»), «Տիգրան Սարգսյան. սա փոփոխությունների ծրագիր է» («Նովոյե վրեմյա»), «Կառավարությունը աշխատելու է մտածողության դաշտում» («168 ժամ»): Վարչապետի ելույթը լուսաբանել են նաև «Իրավունքը», «Ժողովուրդը», «ՀԺ»-ն:
Վերը թվարկված բոլոր թերթերը, գումարած «Օրակարգը» և «Առավոտը», մասնակցել են գազի թանկացման, իսկ «Ժողովուրդը» և «ՀԺ»-ն՝ նաև արմավիրցի հողագործների բողոքի թեմաների արծարծմանը:
Հայրենի որոշ տեսաբաններ նույնպես վերափոխման կողմնակից են, բայց նրանց հանգիստ չի տալիս մեր իրականությունը և արաբական տարբեր «գարուններն» ամեն կերպ նմանեցնելու սևեռուն գաղափարը: «Օրակարգը» նկատել է, որ վերջին շրջանում ակտիվացել են «հանրային բողոքի տարատեսակ դրսևորումները», «168 ժամը»՝ որ «հասարակությունն արդեն ընդդիմությանը հավատում է այնքան, որքան իշխանությանը», «Հրապարակը»՝ որ «ժողովուրդն ընդունակ է դուրս գալ լայնածավալ բունտերի»: «Իրատես դե ֆակտոն» կանխատեսում է, որ «հեռու չէ այն օրը, երբ կլինենք դասակարգային պայքարի ականատեսը»:
«Գոլոս Արմենիին» անդրադարձել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը կառավարության աջակցությանը և հավելել, որ ոլորտում «սկսած 1998 թվականից … արձանագրվել է 25 տոկոս աճ»: «Օրակարգը» գրել է, թե «արդյունաբերությունը կորցրել է թափը» և «դանդաղում է տնտեսական ակտիվության տեմպը»: Մի այլ հրապարկման մեջ թերթը հավելել է, որ «Ընդունելության քննությունները մտահոգել են օմբուդսմենին», «Առավոտում» Անահիտ Բախշյանը ներկայացրել է «շտեմարանների ստվերային բիզնեսի մասին» իր դիտարկումները: «Ժամանակի» հետ զրույցում ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը հայտարարել է, որ առաջիկայում «արտոնյալ վարկերը կպակասեն», քանի որ «Հայաստանն առաջիկայում դուրս կգա միջինից ցածր եկամտով երկրների ցանկից»: «Ազգը» անդրադարձել է 2013թ. հունվար-ապրիլ ամիսների սոցիալ տնտեսական ցուցանիշների վերաբերյալ ԱՎԾ երեկվա հրապարակմանը («Տնտեսական ակտիվության և արդյունաբերության աճի տեմպի նվազում. փոխարենը արտահանումն աճել է, ներմուծումը՝ նվազել»), «Հայկական ժամանակը» մշակույթի նախարարի հետ զրույցում՝ «փակ շուկայի խնդրին» («Երկու քարի արանքում»), «168 ժամը»՝ «մոտ մեկուկես տասնյակ հայ գործարարների՝ չինացի որոշ խաբեբաների կողմից «ծուղակի մեջ հայտնվելու և զգալի գումարներ կորցնելու» պատմությանը:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ