Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 22 մայիսի 2013

Փոփոխության պահանջը-2

Կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումն ունեցել է հետևյալ տեսքը. «Իրատեսական և պրագմատիկ» («ՀՀ»), «Քննադատությունը երբեմն արդարացի չէ, երբեմն էլ՝ ամբոխահաճությամբ լի» («ՌԱ»), «Տիգրան Սարգսյան կամ՝ պերեստրոյկա հայկական ձևով», «Ամեն ինչ՝ բացի ծրագրի բուն քննարկումից» («Հրապարակ»), «Խմբակցությունների ներկայացուցիչների կարծիքը», «Կառավարության խոստումներն ու իրականությունը. դրանք երբեմն շատ հեռու են իրարից», «Ընդդիմությունը բռնել էր ու բաց չեր թողնում կառավարության «օձիքը» («ՀԱ»), «Պատժել է պետք, ոչ թե հավանություն տալ», «Կյանքը Հայաստանում կթանկանա 4-6%-ով» («Ժողովուրդ»), «Չհնչած հարցեր», «Կառավարության ծրագրի «լույսն» ու «ստվերը» («Առավոտ»), «Թղթի վրա շատ են գրում», «Կառավարությունը դեռ ծիծաղում է», «Ն.Փաշինյանի ելույթը» («ՀԺ»), «Հայաստանի կառավարությունն ավելի պահպանողական է, քան նույնիսկ ԱՄՀ-ն. Վարդան Օսկանյան» («Օրակարգ»):
«Հայկական ժամանակում» տպագրված «Հանգուցյալ կենսաթոշակառուների հարցի լուծումը» հոդվածում ներկայացվել են «էլեկտրոնային թոշակ» համակարգի առավելությունները, նշվել, որ «այլևս հանգուցյալների անուններով թոշակներ յուրացնելը ևս անհնար է»: «Օրակարգը» «խնդրահարույց» է որակել եվրապարտատոմսերի թողարկման մասին կառավարության որոշումը և կարծիք հայտնել, թե իբր գործադիրը «դիմում է ծայրահեղ քայլի» և «պարտավորությունները վերաֆինանսավորելու է ավելի թանկ միջոցներով» («Կառավարել ռուսական վարկը»): «Հրապարակը» վերստին անդրադարձել է «Ամբերդ գետի վրա կառուցված և կառուցվող ՀԷԿ-երի» պատճառով տարածաշրջանի մի քանի համայնքների բնակչության դժգոհությանը», «Իրավունք-հետաքննությունն» ու «Հայկական ժամանակը»՝ գազի թանկացման թեմային և ավերիչ կարկուտից տուժած գյուղացիների վնասների փոխհատուցման հնարավոր եղանակներին:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ