Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 24 մայիսի 2013

Ծրագրի ծանր ծնունդը

Կառավարության ծրագիրը հավանության արժանացավ բազմօրյա բանավեճից ու քննարկումից հետո: Եթե այդպես չլիներ, ապա, ըստ «Իրատես դե ֆակտոյի», երկրի «քաղաքական համակարգը դատապարտված կլիներ մահվան»: Իսկ հիմա՝ խնդրեմ. «Խորհրդարանի մեծամասնությունը ընդդիմությանը համագործակցության կոչ արեց» («ՀՀ»), «Բարդ ժամանակներ են» («Հրապարակ»), «Վարչապետն ընդդիմության գնահատականը նորմալ է համարում» («Առավոտ»): Մեկական նյութով խնդրին անդրադարձել են «Օրակարգն» ու «Հայաստանի զրուցակիցը», իսկ «Ժամանակն» իր ծավալի զգալի մասն հատկացրել է ծրագրի քննարկմանը և հարակից թեմաներին: Պակաս «արդյունավետ» չէ նաև «ՀԺ»-ի այսօրվա համարը: Իր աշխատաոճին հավատարիմ է մնացել «Ժողովուրդը», որի տեղեկությունները պարզապես «ցնցող» են. պարզվում է՝ «լուրջ կրքեր են հասունանում» ոչ միայն ԲՀԿ խմբակցության ներսում, այլև ՀՀԿ խմբակցությունում նույնպես «լարված մթնոլորտ է տիրում»: Պատճառներն, իհարկե, տարբեր են, նույնիսկ նշված տեղեկությունները չեն էլ հաստատվել: Բայց դա ի՞նչ նշանակություն ունի…
«Իրավունքում» հրապարակվել է կարկտահարության հետևանքների վերացման և տուժած համայնքներին համակողմանի օգնություն ցուցաբերելու խնդիրների ու առաջադրանքների համախումբը, որը երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է կառավարության քննարկմանը: «Օրակարգը» այդ խնդիրներին անդրադարձել է «իր ձևով»՝ «Գործադիրը» ծեծում է կարկուտի տեղում»: Թեման արծարծվել է նաև «Ժամանակում» («Գյուղացիները դժգոհ են Տ. Սարգսյանի առաջարկած փաթեթից»), «Հայաստանի զրուցակիցում» («Գյուղացիների ըմբոստությունն արդյունք տվեց»), «Հրապարակում» («Կարկուտից հետո սառույցը շարժվեց»), «Հայկական ժամանակում» («Գյուղը կանգնեց, գերանը կոտրեց»), «Հայոց աշխարհում» («Կարկուտից տուժածներին կտրամադրվի փոխհատուցում»):
«Հայաստանի Հանրապետությունը», «Հրապարակը», «Օրակարգը», «Ռեսպուբլիկա Արմենիան» և «Ժողովուրդը» անդրադարձել են գազի թանկացման թեմային:
«Օրակարգը» տեղեկացրել է, որ ՀԲ գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Ոռոգման համակարգերի արդիականացման նպատակով 30 մլն դոլար վարկի տրամադրումը Հայաստանին և հավելել, որ այդ միջոցները հիմնականում ուղղվելու են շահագործման ծախսերի կրճատմանը:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ