Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 25 մայիսի 2013

«Հրատապ» թեմաների արձագանքը

«Գոլոս Արմենիին» արձանագրել է, որ կառավարության 2013–2017թթ. ծրագիրը գրված չէ ծույլերի ու ճակատագրապաշտների համար. այն միտված է մարտունակ ու մրցունակ պետության ստեղծմանը. «Ինչպես ենք ապրելու այսուհետ. կառավարությունը նախատեսում է մտածելակերպի հեղափոխություն անել»։ «Ազգը» անդրադարձել է կառավարության խոստումներին ու նպատակներին, առաջիկա չորս տարիների սպասելիքներին։ «Նովոյե վրեմյան» և «Հայոց աշխարհը» շարունակել են ներկայացնել ծրագրի և ծրագրի խորհրդարանական քննարկումների վերաբերյալ տեսակետներ («Մտածողության հեղափոխություն կարող է անել էլիտան», «Անձնական ու խմբակային ղալմաղալի մշակույթը» և այլն)։
«Առավոտը» փոխանցել է, որ «կառավարությունը հաշվարկել է, որ կարկուտը 25 միլիարդի վնաս է տվել», նաև հավելել խորհրդարանում գյուղնախարարի երեկվա վստահեցումը, որ «օգնությունը տուժած գյուղացիներին կլինի 2-3 միլիարդ դրամի չափով»։ Թեման արծարծել են նաև «Հայաստանի Հանրապետությունը», «Ժողովուրդը», «Հայկական ժամանակը» և «Հրապարակը»։
«168 ժամին» հետաքրքրել է, թե «Ե՞րբ է ռուսական կողմը բարձրացրել գազի սակագինը», մի այլ հրապարակման մեջ էլ տեխ. գիտ. դոկտոր Վահագն Համազասպյանը հայտարարել է, թե իբր «Գազի այլընտրանքը ձեռնտու չէ իշխանություններին»։
«Ժողովուրդը», նկատի ունենալով Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հայտարարությունը, թե «Իրանն ավելի բարձր գին է պահանջում գազի դիմաց», հարցրել է՝ «Ինչո՞ւ են հայերը «թանկացնում» իրանական գազը», «Հայոց աշխարհը»՝ գրել, թե գազի «սակագները սպասվածից արագ են ուրվագծվել»։
«Ժողովուրդը» նշել է, թե «Արմավիան» 7 ամիս աշխատավարձ չի վճարել», «168 ժամը» հավելել, թե իբր «Արմավիայի» օդաչուներն արտագաղթում են երկրից», «Հայկական ժամանակը»՝ նախ «գուժել», թե «դեղորայքի գնաճի տեմպն արդեն սարսափազդու է», հետո էլ, մի այլ հրապարակման մեջ, ըստ «ճաշակի յուրո գնահատել» անցած հեռուստաշաբաթը։

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ