Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 29 մայիսի 2013

Կարմիր, կապույտ, ծիրանագույն…

«Ժողովուրդը» նկատել է, որ Հանրապետության տոնին նվիրված զորահանդեսի ժամանակ ռազմական ինքնաթիռների եռյակը «Հայաստանի երկնքում» մեր եռագույնի փոխարեն պատկերել է «Ռուսաստանի եռագույնը՝ իբրև յուրահատուկ պատասխան այն բանի, որ ՀՀ նախագահը չի մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին»: Սույն «գունափոխությունը» որևէ այլ լրատվամիջոց չի նկատել:
«Հայաստանի Հանրապետության» փոխանցմամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հանրապետության տոնն անցկացրել է Շիրակի մարզում և «մասնակցել Գյումրիի վագոնային վերանորոգման և լոկոմոտիվային դեպոների բացմանը» («Երկաթուղային համակարգը զարգանում է»): Թեման արծարծել է նաև «Գոլոս Արմենիին»: «Հայոց աշխարհը» անդրադարձել է գնաճի հիմնախնդրին և գրել, որ «ԿԲ-ն պատրաստվում է վերանայել իր դրամավարկային քաղաքականությունը»: «Ժամանակը» եվրապարտատոմսերի թողարկման վերաբերյալ կառավարության ընդունած հայեցակարգում «նշմարել» է «սենսացիոն խոստովանություն» առ այն, թե «ընդհանուր պարտք/ՀՆԱ (%) ցուցանիշով Հայաստանը զգալիորեն գերազանցել է պարտքի «վտանգավոր» շեմերը»: Մի այլ հրապարակման մեջ թերթը փորձել է «յուրովի» մեկնաբանել վարչապետի և ԱԺ նախագահի վերջին օրերի ելույթները («Ինչո՞ւ են իրար հետևից հարցազրույցներ տալիս Տիգրան Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը»)՝ ի վերջո հանգելով եզրակացության, թե իբր «ցանկանում են ներկայանալ առավել վարկանիշային դիրքերից»:
«Հայկական ժամանակը» վերստին «վերակենդանացրել» է մարզպետների պաշտոնանկության թեման, նաև հղում արել իր «աղբյուրներին», ըստ որոնց իբր «հարցը կլուծվի մինչև հունիսի վերջ»: Մի այլ հրապարակման մեջ պարբերականը արձագանքել է ՊԵԿ-ի նախագահի ունեցվածքի և գործունեության վերաբերյալ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանձնաժողովի եզրակացությանը:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ