Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 31 մայիսի 2013

Տարիների աղմուկը

Օֆշորային գոտու խնդիրն արծարծում են «ՀԺ»-ն, «Ժամանակը», «Ժողովուրդը», «Օրակարգը» և իհարկե «Հրապարակը», որի միջոցով ընթերցողին է դիմում գրեթե անուն հանած թատերագետը՝ հավաստիացնելով, որ ինքը «տարիներ շարունակ աղմկել է» և մատնանշել վարչապետի թերացումները. «Մեր աչքի առաջ ընդամենը 700 մլն դոլար պետբյուջե ունեցող Վրաստանը թռիչքներ գործեց, հզորացավ, օրավուր հզորանում է Ադրբեջանը, մինչդեռ մենք գլորվում ենք անդունդը», - կրկին, բայց այս անգամ անդունդի եզրից աղմկում է գրեթե անուն հանած թատերագետը: Նրան «աղմկակցում» է երբեմն-երբեմն իր գոյությունը հիշեցնող «Հայացքը»՝ «Երկիրը գնում է դեպի անկում»:
Գազի թեման են շոշափում «Օրակարգը» («Գազի թանկացումը կասկածի տակ կդնի 7 տոկոս աճը», «Անհամաչափ թանկացում. վերջնական սպառողը վճարելու է նաև «Հայռուսգազարդի» ցածր արդյունավետության դիմաց»), «Ժողովուրդը» («Խոստում՝ օդի մեջ». խոսքը վերաբերում է գազի գնի 30 տոկոսը սուբսիդավորելու վարչապետի խոստմանը):
2012 թ. պետբյուջեի կատարումն իրենց էջերում քննարկում են «ՌԱ»-ն և «ՀԱ»-ն, իսկ «Իրավունքը», «Հայացքը» և «Առավոտը» հետաքրքրված են ՄԻ պաշտպանի գրասենյակի ֆինանսավորմամբ՝ «65 մլն չստանալու դեպքում Մարդու իրավունքների պաշտպանը ստիպված կլինի փակել 6 մարզային գրասենյակները և արագ արձագանքման ծառայությունը»:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ