Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 4 հունիսի 2013

«Հրապարակեք, խնդրեմ, ամբողջ ցուցակը»

Սյունիքում տեղի ունեցած ողբերգական դեպքը «ՀԺ»-ին հնարավորություն է տվել ընթերցողին ներկայացնել Ս.Խաչատրյանին վերագրվող զանցանքների գրեթե ամբողջ ցուցակը: «Առավոտն» իր հերթին հիշեցրել է, որ «… մի քանի տարի առաջ Տիգրանին (Ս.Խաչատրյանի որդուն) «Առավոտ» թերթից պաշտպանել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը»: «Ժողովուրդն» ու «Ժամանակը» չեն հավատում, թե այսքանից հետո Ս.Խաչատրյանը կպատժվի:
«Օֆշորային» թեման են շարունակում «ՀԺ»-ն, «Ժամանակը» և «Հրապարակը», իսկ «Դե ֆակտո իրատեսի» կարծիքով «Ժամանակն է վերջապես իրերն իրենց անունով կոչելու». «…իշխող վերնախավն այսօր կանգնած է ընտրության առջև. կամ կառուցել իր էկոնոմիկան, կամ համաձայնել «տեղ գրավելու համաշխարհային էկոնոմիկայի լուսանցքում»: Մեկ այլ հոդվածում, որը հոդվածաշար դառնալու միտում ունի, վերլուծվում է «Հայկական օլիգարխիայի անատոմիան»: «Իրավունքը» մեր ժամանակի անհետաձգելի հրամայականն է համարում «Ազգի խոսքի և օրենքի դիկտատուրան»:
Մաքսային միությո՞ւն թե Եվրաինտեգրում թեման են արծարծում «Ժողովուրդը», «Հրապարակը» և «Իրավունքը»:
«Գոլոս Արմենիի» երկու հոդվածում ներկայացվում են ՀՀ նոր կառավարության ձեռնարկումները, ինչի արդյունքում «երկիրն սկսել է ավելի շատ արտադրել»: Բացի այդ, թերթը վերլուծում է եվրապարտատոմսի թողարկման տնտեսական հետևանքները՝ «Բոնդը Ջեյմս չէ, բայց նույնպես անգլիացի է»:
«Ազգը» գրել է, որ էներգախնայողությամբ հնարավոր է տնտեսել 132 մլրդ դրամ, նաև հարց առաջադրել, թե ինչո՞ւ չի իրագործվում դեռևս 2007-ին կառավարության ընդունած «ՀՀ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագիրը»: «Օրակարգը» («Կայունությունը չի խաթարվել») և «Ժամանակը» («Որքանո՞վ են իրական վարկավորման աճի թվերը») արձագանքել են անցած տարվա ֆինանսական կայունության վերաբերյալ ԿԲ-ի երեկվա հրապարակմանը: «Հայաստանի Հանրապետությունը» Հայաստանի և ՌԴ կառավարությունների ղեկավարների Մինսկում կայացած հանդիպման մանրամասներին անդրադարձել է «Գրանտային բաղադրիչ՝ գազի գնի սուբսիդավորման համար» հոդվածում: «Օրակարգը» հավելել է, որ «կառավարությունը բանակցում է Մաքսային միությանն ինտեգրվելու հեռանկարի շուրջ» («Գազի ուրվականը Մինսկում»)՝ երկու այլ հրապարակումներում «չմոռանալով» նկատել, թե «Մայիսին գնաճը կտրուկ թափ է հավաքել» և թե «ԱՄՀ»-ն դեմ է գազի սուբսիդավորմանը»:
«Հայաստանի Հանրապետությունը» տեղեկացրել է, որ երեկ խորհրդարանում շարունակվել են «ՀՀ 2012թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության վերաբերյալ քննարկումները»: «Հայոց աշխարհը» նշել է, թե «վերջին չորս տարիներին Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումները անշեղորեն կրճատվել են», չնայած իրականացված բարեփոխումները «պետք է որ դրական ազդեցություն գործեին ներդրողների սպասումների վրա»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ