Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 7 հունիսի 2013

Լճերի երկիրը

ՀՀ քաղաքացիներից ամեն մեկը յուրովի է ընկալում Սյունիքի դեպքերը և մարզպետի պաշտոնանկությունը: Գորիսի նախկին քաղաքապետն, օրինակ, պնդում է, որ «Գորիսի տարածաշրջանի Սև լիճը, որն իր մեծությամբ երկրորդ բնական լիճն է, Ս.Խաչատրյանի սեփականությունն է: Եղբոր անունով գրանցել է իր մյուս լիճը՝ Քաջարանի ջրամբարը…»: «Լճասեր» մարզպետն ունի նաև մեծ քանակությամբ «ցամաքային» գույք. նախկին քաղաքապետն հաշվել է այդ ամենը և եզրակացրել, որ «մարզպետի հարստությունն առնվազն 200 մլն դոլար կկազմի» («Առավոտ»): Թերթի գլխավոր խմբագիրն, ընդհակառակը, ավելի մեղմ գնահատական է տալիս Ս.Խաչատրյանին, քանի որ նա «այլևս նախկին պաշտոնյա է և երեկվանից էապես ավելի քիչ լծակներ ունի՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև իրեն քննադատողների հետ հաշվեհարդար տեսնելու»: Ուստի Արամ Աբրահամյանը գերադասում է «խոսել ոչ թե անձերից, այլ արժեքներից», երբ «Լիսկայի նման կերպարների» պատճառով իրականությունից հեռու է այն ամենը, ինչ ասվում է «հայրենասիրության, ազգային արժեքների կամ, չգիտեմ, նժդեհականության մասին»: Ըստ «Ժողովուրդի» աղբյուրների, սակայն, պաշտոնանկ արված մարզպետը շուտով պատգամավոր է դառնալու, քանի որ նրա «մանդատը պահած է»:
Հանրությունը, ինչպես նաև մամուլը, ոչ մի կերպ չեն կողմնորոշվում՝ Եվրամիությո՞ւն թե Մաքսային միություն, և դա իր արտացոլումն է գտել «Օրակարգի», «Ժողովուրդի», «Իրավունքի» նյութերում:
«Դելովոյ էքսպրեսն» արտատպել է «Նովայա գազետայի» հարցազրույցը Ռուբեն Վարդանյանի հետ. հայտնի գործարարը քննության է առնում պետության և հասարակության հիմնախնդիրները, շեշտում կրթության արժեքների ներդրման և երեխաներին բարին ուսուցանելու անհրաժեշտությունը:
«Ազգը» ներկայացրել է կառավարության երեկվա նիստի օրակարգում ընդգրկված մի շարք հարցերը և որոշումները, մի այլ հրապարակման մեջ նաև տեղեկացրել, որ սկսվել է կարկուտից տուժած արմավիրցիներին կառավարության աջակցության ծրագիրը: Նիստին անդրադարձել են նաև «Օրակարգը» («Հյուսիս-Հարավը»՝ տրանշի մեջ. անհասկանալի զարգացումներ մայրուղու կառուցման գործում» և «Օդը կբացվի փուլերով. գործադիրը հաստատել է ավիափոխադրումների ոլորտի զարգացման հայեցակարգը»), «Հայոց աշխարհը» («Հայաստանն անցնում է օդային շուկայի ազատականացման»), և «Ժողովուրդը» («Բաց երկինք և մութ գործեր» և «Արմավիա»-ի հետևանքները):
«Հայաստանի Հանրապետությունը» փոխանցել է 2012 բյուջեի կատարման և կառավարության ներկայացրած նոր ծրագրի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանի և տնտեսագետ Վարդան Բոստանջյանի տեսակետները՝ «2012թ. բյուջեի կատարողականը՝ հաջողված. իսկ … նոր ծրագիրը վստահելի է»:
«Օրակարգը» գրել է, թե «գործադիրը շարունակում է զսպել գները» («ֆիննախը կոշտ է դրել»), «Առավոտը»՝ ներկայացրել Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հավաստիացումը, որ «իրական աշխատավարձը բավականին բարձրանալու է»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ