Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 12 հունիսի 2013

Գնահատականների խճանկար

Վկայակոչելով ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանի դիտարկումը, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, ինչպես նաև կարկտահարության հետևանքներով պայմանավորված «առաջիկա 1 տարվա ընթացքում գնաճի մակարդակը բարձր կլինի նպատակային մակարդակից», «Ազգը» հայտարարել է, որ «Առաջիկա մեկ տարում կլինի բարձր գնաճ»: Թեման արծարծել են նաև «Հայաստանի Հանրապետությունը» («Գնաճը՝ 8 տոկոսի միջակայքում. ԿԲ-ն ճշգրտում է իր դրամավարկային քաղաքականությունը»), «Օրակարգը» («Վարչապետին ու նախագահին չեն հավատում. Կենտրոնական բանկը աճի հարցում ավելի համեստ է») և «Հայոց աշխարհը», ըստ որի «Հայաստանը վերադառնում է բարձր գնաճային միջավայր»:
«Ժամանակը» զրուցել է Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հետ («Ինչ չարաշահումներ է հայտնաբերել Ֆինանսների նախարարությունը Գյումրիում և մարզերում»): «Օրակարգը» անդրադարձել է երկրի արտաքին պարտքի սպասարկման գործընթացներին («Փոխարժեքային պարտավորություններ. տատանվող դոլարը նպաստել է Հայաստանի արտաքին պարտքի կրճատմանը»): Մի այլ հրապարակման մեջ պարբերականը արձագանքել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեյիսի երեկվա մամուլի ասուլիսին, որի ընթացքում օտարերկրյա դիվանագետը խոսել է Հայաստան-Իրան ծրագրերի մասին, ինչը առիթ է տվել «Ժամանակին» ներկայացնելու իր դիտարկումները, թե «Ինչ է հասկացնում Իրանի դեսպանը»:
«Հրապարակը» գրել է, որ կառավարության վաղվա նիստում Արմավիրի մարզպետը ներկայացնելու է ընթացիկ տարվա ընթացքում կատարված գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի հաշվետվություն («Կարկուտի մասին՝ ընդամենը երկու նախադասություն»): «Օրակարգի» հետ զրույցում Ահարոն Չիլինգարյանը հայտարարել է, որ «Կուտակային համակարգն արժեքի ավելացման լավ ռեսուրս է պարունակում», «Հայկական ժամանակը»՝ թե իբր «Նաիրիտի» շուրջ ընթացող բանակցությունները «տապալման եզրին են»: 2012թ. բյուջեի կատարման հաշվետվության, ինչպես նաև «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրին հարկային արտոնություններ տալու հարցերի շուրջ երեկ խորհրդարանում ծավալված քննարկմանը արձագանքել են «Առավոտը», «Ժողովուրդը», «Ժամանակը» և «Հայկական ժամանակը»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ