Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 13 հունիսի 2013

Հարցերն ու պատասխանները՝ թևանցուկ

Խորհրդարանի երեկվա լիագումար նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ամփոփիչ ելույթը և ԱԺ-կառավարություն հերթական հարցուպատասխանի մանրամասները «Հայաստանի Հանրապետությունը» ներկայացրել է «Մենք շահագրգռված ենք լինել թափանցիկ և վերահսկելի» և «Անելիք ունի ոչ միայն իշխանությունը, և ցավալի է, երբ երկրում չկա լուրջ ընդդիմադիր քաղաքական ուժ» հրապարակումներում: «Հարցուպատասխանի» թեման, մասնավորապես, ինչպես «Առավոտն» է որակել՝ «օֆշորային սկանդալի» «մասով» («Վարչապետի բացատրությունը՝ օֆշորային սկանդալի մասին»), ուշագրավ մեկնաբանությունների առիթ են տվել «Ազգին» («Թողած երկիրը փրկելու խնդիրը՝ մի զբաղվեք անհեթեթ պատմություններով»), «Օրակարգին» («Վարչապետը «Հանգիստ է վերաբերվում» օֆշորի հետ կապված մեղադրանքին»), «168 ժամին» («Իշխանությունները քայլ պետք է անեին». «Օֆշորային սկանդալը կոծկելն անհնար է» և «Վարչապետի ինքնազրպարտությունը»), «Ժամանակին» («Օֆշորային մենամարտ Ազգային Ժողովում»), «Հայկական ժամանակին», «Հայոց աշխարհին» և «Ժողովուրդին»:
«Օրակարգի» փոխանցմամբ ֆրանսիական զարգացման գործակալությունը €500 հազ-ի դրամաշնորհ կտրամադրի՝ Հայաստանում մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման նախապատրաստման նպատակով: Երկու այլ հրապարակումներում («Որոտանը երևացել է Նյու Յորքից. ամերիկյան ընկերությունը բանակցում է ՀԷԿ-երի համալիրը գնելու շուրջ» և «Որոտանի անորոտ վաճառքը») թերթը գրել է, որ «համալիրը վաճառելու շարժառիթը անհասկանալի է»: Թեման արծարծել է նաև «Ժամանակը» («Որոտանի ՀԷԿ-ը մասնավորեցվող օբյեկտների ցանկում չէ, բայց կմասնավորեցվի»):
«168 ժամի» հետ զրույցում Վիեննայում բնակվող և «երկար տարիներ ՄԱԿ-ում բարձր պաշտոններ զբաղեցրած Արշալույս Ճգնավորյանը, ով այս օրերին մեր երկրում այլընտրանքային էներգիա ստեղծելու ուղղությամբ բանակցություններ է վարում համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, նշել է. «Ես պարտականություն ունեմ. աշխարհի 100-ից ավելի երկրների, ազգերի օգնել եմ ու ամոթ եմ համարում իմ ժողովրդին չաջակցելը»: Մի այլ հրապարակման մեջ թերթը գրել է, թե իբր «Ի հեճուկս կառավարության՝ ոչ բոլոր բանկերն են սառեցրել կարկուտից տուժած գյուղացիների վարկերը»: «Կտեղափոխվի՞ «Արմավիան» առողջացման սխեմայի մեջ», հարցրել է «Առավոտը»: «Հրապարակը» և «Ժամանակը» արձագանքել են արտագաղթի վերաբերյալ վարչապետի գնահատականներին:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ