Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 14 հունիսի 2013

«Մեծ բլեֆ»

Վերնագիրը փոխառնված է «Դե ֆակտո իրատեսից», որն այդ կերպ է գնահատում «Տիգրան Սարգսյանի հետ կապված սկանդալը», երբ «բլեֆների մեծ շարքով փորձ էր արվում վարչապետափոխություն իրականացնել»: Թերթը հարց է տալիս, թե «քաղաքական ռեժիսորներին հաջողվե՞ց այս քայլով անկյուն քշել վարչապետին, հասնել քաղաքական-հասարակական մեծ աղմուկի, ինչն էլ իր հերթին կստիպեր հրաժարական պարտադրել», և ինքն էլ պատասխանում է՝ «կարծում ենք՝ ոչ»: Զրպարտելու և վարկաբեկելու այդ երևույթը ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանն իր օրինակով է բացատրում. «Իմ մասին էլ բազմաթիվ կարծիքներ եմ լսել, թե ի´նչ բիզնեսների սեփականատեր եմ. նման գործելաոճը հավանաբար տարածված է ամենուր» («Առավոտ»): Ամեն դեպքում սկանդալն սկանդալ է, և այն ըմբոշխնում են «Ժողովուրդը», «Ժամանակը», «Հրապարակը», «Օրակարգը»…
Վերը նշված թերթերը, գումարած «ՀԺ»-ն, «Իրավունքը», «Ազգը», «ՀԱ»-ն ամենայն մանրամասնությամբ ներկայացնում են Վերահսկիչ պալատի հաշվետվությունը (այս էլ ո´րերորդ անգամ) և հարակից դրսևորումները…
«Հայաստանի Հանրապետությունը» մանրամասներ է ներկայացրել կառավարության երեկվա նիստից:
«Ազգը» փոխանցել է «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցում ՀԲ-ի կանխատեսումը՝ Հայաստանի տնտեսության 5 տոկոս աճ՝ առաջիկա 3 տարիներին: «Օրակարգը» թեմային անդրադարձել է «Աճ մինուս գազ» հրապարակմամբ: Մի այլ հոդվածում թերթը ներկայացրել է Դիլիջանի միջազգային դպրոցը կառավարող հոգաբարձուների խորհրդի անդամ, ՎԶԵԲ-ի փոխնախագահ Մանֆրեդ Շեփերսի տեսակետները («UWC Dilijan-ը համաշխարհային կարգի դպրոց է լինելու»), ում լավատեսական ակնկալիքներին «Հայոց աշխարհում» միացել է ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը («Դիլիջանի դպրոցը չի վտանգի մեր ազգային անվտանգությունը»):
«Ժամանակը» զրուցել է Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի («Կառավարությունը գովազդատու է փնտրում զուգարանների համար») և ԲՀԿ-ական խորհրդարանական Տիգրան Ուրիխանյանի («Ինչո՞ւ ԲՀԿ-ն դեմ քվեարկեց այն ծրագրին, որի իրականացմանը կես տարի մասնակցել է»), «Ժողովուրդը»՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի («Լա´վը եղեք, թող այլընտրանք չփնտրեն»), «Իրատես դե ֆակտոն»՝ ՀՀ ֆիզկուլտուրայի, սպորտի և տուրիզմի աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի նախագահ Կառլեն Հարությունյանի հետ: «Հայոց աշխարհը» կառավարության նիստից հետո Էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպումը ներկայացրել է «Նաիրիտը» դեռ արդիական է, բայց պարտքերի մեջ» հրապարակմամբ, «Հայկական ժամանակը»՝ «հարցում-հոդվածում»՝ «Ո՞ւմ տանք Որոտանը»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ