Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 15 հունիսի 2013

Ո՞ւմ մտքերն է փոխանցում մամուլը

Ռուսական հեռուստաընկերություններից մեկին Ռուբեն Վարդանյանն ասել է. «Հայաստանը միատարր երկիր է՝ կլանային կառավարման շատ կոշտ սկզբունքներով» («ՀԺ»):
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը երեկ հայտարարել է, որ «Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում դեռ բավարար չէ, որպեսզի ՀՀ-ն ընգրկվի ԱՄՆ կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրեր» («Ժողովուրդ», «Ժամանակ»):
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է. «ԱԺ նախագահը գործադիրում որոշում կայացնելու իրավունք չունի, բայց որպես թիմի անդամ՝ հորդորեցի երկրի վարչապետին, որ ինքը որոշումներ կայացնի, նման մարդկանցից ազատվենք» («Ժողովուրդ», «Ժամանակ»):
ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն ի պատասխան «Առավոտի» հարցի՝ ասել է. «Քննադատությունն ընդունելի է, և այն զգոն է պահում ցանկացած կառավարություն: Բայց ցավալին այն է, որ ընդդիմությունն այսօր խոսում է միայն բացասական կողմերի մասին»:
«Զարգացած երկրներում ժողովուրդը ոտքի կելներ, իսկ ՀՀ-ում անտարբերության փուլ է». այս միտքը Հովհաննես Իգիթյանն արտահայտել է «168 ժամի» հետ զրուցելիս: Ընդհանրապես այս թերթը գործիչներին տրամադրում է կրակոտ մտքեր արտահայտելու. «Հայաստանում վաղ թե ուշ լինելու է հեղափոխություն ներքևից»՝ Գառնիկ Իսագուլյան, «Իշխանության նոր տակտիկան. եթե հնարավոր չէ ուղղվել, ուրեմն՝ պետք է զբաղվել ինքնաքննադատությամբ»՝ Արամ Կարապետյան:
«Հասել ենք այն եզրագծին, որտեղ զարմանալ չի կարելի», «Առավոտին» ասում է Գուրգեն Եղիազարյանը և առաջարկում լայնացնել «Սադախլոյի կամուրջը», որպեսզի «ՀՀ քաղաքացին հանգիստ հայրենիքը լքի»:
Մամուլը լուսաբանել է «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» համաժողովի աշխատանքը՝ «ՀՀ», «Ազգ», «ՀԺ», կառավարությանն առնչվող հարցեր են արծարծել «Հրապարակը» և «ՀԱ»-ն, «Գոլոս Արմենիին» տպագրել է «Մարդահամար. տագնապալից արդյունքներ» հոդվածը:
Երկար տարիներ ՄԱԿ-ում պաշտոնավարած հայուհի Արշալույս Ճգնավորյանը կառավարությանը խորհուրդ է տալիս հատկապես միջազգային հարցերում «հպարտորեն խոսել աշխարհի հետ», քանի որ «Աշխարհն այսօր չի ցանկանում գործ ունենալ «մլավող» մարդկանց ու ազգերի հետ»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ