Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 20 հունիսի 2013

Հընթացս քննադատության

«Հայաստանի Հանրապետությունը» անդրադարձել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի Լոռու մարզ կատարած աշխատանքային այցին («Կստեղծվեն նոր աշխատատեղեր»): «Հայոց աշխարհը» ներկայացրել է ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի և Հովհաննես Մարգարյանի տեսակետները այն հարցի շուրջ, թե «Ինչ կտա նվազագույն աշխատավարձի բարձրացումը»: «Օրակարգը» նշել է, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված որոշման նախագծերից մեկը վերաբերում է մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրին («Հանուն ցածր եկամուտներով սոցիալական խմբերի»): Մի այլ հրապարակման մեջ թերթը քննության է առել արտագաղթի «տարբեր կողմերը» («Արտագաղթը կրճատում է գործազրկությունը»)՝ «յուրօրինակ հակակշիռ» դառնալով «Ազգի» հրապարակմանը՝ «Արտագաղթ՝ ավելի շատ հայրենասիրության պակաս»:
«Գազպրոմի» հետ դեռ գործարք չի կնքվել». խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությանը «ուղղակի և անուղղակի» արձագանքել են ոչ միայն «Օրակարգը», այլև «Հայկական ժամանակը» («Կախարդական խոսքը»), «Հրապարակը» և «Ժողովուրդը» («Ինչի՞ դիմաց է «Հայռուսգազարդում» ՀՀ 20%-ը հանձնելու Ռուսաստանին»), որը մի այլ հրապարակման մեջ «գազի թեմայով» զրուցել է նաև ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանի հետ («Ռուսաստանը մինչ այդ արդեն գրավել է մեր տնտեսությունը»):
«Ժամանակի» հետ զրույցում Գառնիկ Իսագուլյանը հայտարարել է՝ «Օֆշորի սկանդալը նսեմացրել է Հայաստանի իշխանության հեղինակությունը»: Թեման արծարծել են նաև «Հայոց աշխարհը», որ ներկայացրել է մանրամասներ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի և ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի՝ լրագրողների հետ հանդիպումից («Կասկածները դեռ փարատված չեն»), «Առավոտը», «Ժողովուրդը», «Օրակարգը», «Հրապարակը» և «168 ժամը», որը ներկայացրել է նաև հետախուզման մեջ գտնվող «Աշոտ Սուքիասյանի նամակը գլխավոր դատախազին և «Հետքին»:
«Ժողովուրդը» ՎՊ-ի բացահայտումների մասին զրուցել է կառույցի ղեկավար Իշխան Զաքարյանի հետ («Մենք ընդամենն ասում ենք»): Թեման ըստ «ճաշակի յուրո» արծարծել է նաև «Ժամանակը» («ՎՊ նախագահի ու գլխավոր դատախազի հանցավոր լռությունը»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ