Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 25 հունիսի 2013

«Ով 2015-ին վարչապետ լինի, 2018-ին կլինի նախագահի իշխանական թեկնածու»

Այսպես է բանաձևել «Առավոտի» գլխավոր խմբագիրը՝ վերլուծելով, իր ձևակերպմամբ, «Հետնորդի հարցը»:
Իսկ առայժմ հանրությունը մամուլի աջակցությամբ զբաղված է Վերահսկիչ պալատի հաշվետվության և օֆշորային գործի քննարկմամբ՝ «Նովոյե վրեմյա», «Ժողովուրդ», «Ժամանակ», «ՀՀ», «Առավոտ», «Գոլոս Արմենիի», «Հրապարակ», «ՀԱ», «168 ժամ»: «Օրակարգն» էլ «Հետքի» գլխավոր խմբագրի բերանով հավաստիացնում է, որ «Օֆշորային սկանդալը կունենա երկրորդ մաս»:
Ձկնաբուծության զարգացման և ձկնագողության կասեցման խնդիրներն են արծարծում «Ժողովուրդը», «Առավոտը» և «Գոլոս Արմենիին»: Այս վերջին թերթը հոդված է նվիրել նաև երկրի ռազմական արդյունաբերության հարցերին, մասնավորապես՝ ոլորտում ստանդարտների ներդրմանը, որպեսզի «մեր բանակն ապահովվի որակյալ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով»:
«Օրակարգը» գրել է այս տարվա հինգ ամիսներին Հայաստանի ներքին պարտքի աճի մասին («Պարտքը թանկանում է ֆիննախի ուսերին»), կանխատեսել, թե «հուլիսը կարող է շոկային լինել…բանկային համակարգի համար»՝ միաժամանակ հորդորելով թե՝ «Կողմնորոշվել ըստ գնաճի»: «Հայոց աշխարհը» հավելել է, որ «գնաճը վերստին գերազանցում է աշխատավարձի աճին», ինչը «միայն բացասական հետևանքներ է ունենում»:
«Հայռուսգազարդի» բաժնետոմսերը «Գազպրոմին» հանձնելու խնդրի սեփական քննարկումը «Ժամանակը» ներկայացրել է «Հնգամյակի գինը» հրապարակման մեջ: Թեման արծարծել են նաև «Ժողովուրդը» («Ո՞րն է ճամփան Բինգյոլի») և «Հայկական ժամանակը» («20 տոկոսը՝ 5 տարվա դիմաց»), որը մի այլ հոդվածում էլ հավելել է, թե «հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների կիզակետում… է նաև «Նաիրիտը» («Վերջին փուլին սպասելիս»):
«168 ժամը» անդրադարձել է Արմավիրի մարզի մի քանի համայնքների բնակիչների երեկվա բողոքի ակցիային՝ «Ծիրանի խնդիրը՝ ծիրանի հայրենիքում, կամ՝ ինչո՞ւ էին դժգոհում արմավիրցիները-2»: «Իրավունքը», նաև «ՀԺ»-ն տեղեկացրել են, որ «դիզվառելիքի և պարարտանյութի թալանի գործը հետաքրքիր զարգացումներ է ստացել» և «քրեական գործեր են հարուցվել»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ